Գեղարքունիքի մարզի 5 համայնքում վերընտրվել են համայնքի ղեկավարները

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Ակունք, Ազատ, Աղբերք, Ներքին Շորժա, Գեղհովիտ եւ Ծովասար համայնքներում հունիսի 7-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 23 եւ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, նախնական տվյալներով , առավել ծանր պայքար է ընթացել Ակունք գյուղում, որտեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար քվեարկվել է 4 թեկնածու, եւ գործող գյուղապետ Արծրուն Ղարիբյանը իրեն հետապնդող մրցակիցներից մեկին հաղթել է 17, երկրորդին` 43 ձայնի առավելությամբ: 3064 ընտրողից Ակունքում քվեարկել է 1796 ընտրող, որից գործող գյուղապետ ՀՀԿ անդամ Արծրուն Ղարիբյանը շահել է 547, անկուսակցական Նորիկ Հայրապետյանը` 530, ԲՀԿ անդամ Ստեփան Ղազարյանը` 504 եւ անկուսակցական Ստյոպա Հովհաննիսյանը` 158 ձայն: Անվավեր է ճանաչվել 54 քվեաթերթիկ:

Լարված պայքար է ընթացել նաեւ Գեղհովիտում, որտեղ, սակայն, գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Վարդան Պողոսյանը ձայների մեծ առավելությամբ հաղթել է իր երկու մրցակիցներին: Գեղհովիտում քվեարկել է 2446 ընտրող, որոնցից 1476-ը ձայնը տվել է Վարդան Պողոսյանի օգտին: 678 ձայն շահել է ՀՅԴ անդամ Էդիկ Ասլանյանը, 455 ձայն` անկուսակցական Միքայել Նալբանդյանը:

Մրցակցություն է ծավալվել նաեւ Աղբերքում, որտեղ ՀՀԿ անդամ Վասիլ Աղասարյանը 161 ընտրողներից շահել է 99-ի ձայները: Անկուսակցական Անահիտ Ղալեչյանը շահել է 46, ՀՀԿ անդամ Կամո Պետրոսյանը` 3 ձայն:

Ազատում, Ներքին Շորժայում եւ Ծովասարում քվեարկվել են մեկական թեկնածուներ` ՀՀԿ անդամներ եւ գործող գյուղապետեր Սիմոն Սահակյանը, Էդիկ Մինասյանը եւ Արտաշես Մխիթարյանը, ովքեր ընտրության նախնական արդյունքներով վերընտրվել են իրենց պաշտոններում:

Այսպիսով, համայնքի ղեկավարի փոփոխություն տեղի է ունեցել միայն Աղբերք համայնքում, որտեղ նախկին գյուղապետ Արթուր Երիցյանը չէր առաջադրել իր թեկնածությունը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում