Մարզային

Գյումրիում կանցկացվի «Տուրիզմը Հայաստանում և համագործակցություն» աշխատաժողովը

3 րոպեի ընթերցում

Գյումրիում կանցկացվի «Տուրիզմը Հայաստանում և համագործակցություն» աշխատաժողովը

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում զբոսաշրջության զարգացման հետ կապված խնդիրները վերհանելու ու արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով հունիսի 11-12-ը Գյումրիում կանցկացվի «Տուրիզմը Հայաստանում և համագործակցություն» աշխատաժողովը: Միջոցառման նպատակն է ոլորտի մասնագետներիից ձևավորված աշխատախմբերի կողմից քննարկել տուրիզմի զարգացման հետ կապված հարցերը՝ «Քայլարշավ և բնական տարածքների արժևորում»,«Տեղեկատվություն, Տուրիզմի խթանում» և «Հյուրընկալություն բնակչի մոտ»:

Աշխատախմբերի քննարկումների արդյունքերը կամփոփվեն նույն օրը, իսկ հաջորդ օրը նախատեսված է գործնական աշխատանքային հանդիպում, որի ընթացքում աշխատախմբերի քննարկումների արդյունքների հիման վրա կիրականացվի համընդհանուր ճանապարհային քարտեզագրում:

Աշխատաժողովի կազմակերպման նախաձեռնությունը ֆրանսիայի Ռոն-Ալպեր շրջանինն է ու Հայաստանի «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամինը: Նախաձեռնությանն աջակցել են նաև «Ֆրանսիայի միավորված քաղաքների կառույց»-ը և «Հայաստան երկիր» խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի տնօրեն Լուսինե Ալեքսանդրյանը աշխատաժողովին ներկա կլինեն նաև ՏԻՄ ներկայացուցիչներ, զբոսաշրջությամբ զբաղվող գործակալություններ, պետական կառույցներ և հասարակական կազմակերպություններ: «Աշխատաժողովը հնարավորություն կտա անցած տարիների ընթացքում առաջ եկած խնդիրների բարձրացման արդյունքում առաջարկել դրանց լուծման ուղղիներ, ինչի շնորհիվ հնավոր կլինի իրականացնել աշխատանքների քարտեզագրում: Այս աշխատանքներում հիմք կընդունվի ֆրանսիայի Ռոն-Ալպեր շրջանի կատարած աշխատանքը: Սա կլինի այսպես կոչված Ռոն-Ալպերի կողմից Հայաստանի տուրիզմի զարգացման առաջարկ «,- նշեց Լուսինե Ալեքսանդրյանը :

Ի դեպ, Ռոն-Ալպեր շրջանն 2008 թվականից ի վեր գործունեություն է ծավալում Հայաստանում, իսկ 2011 թվականից այն, համագործակցելով «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի հետ ծրագրեր է իրականացնում նաև Գյումրիում:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում