Վերին Արտաշատի Արվեստի դպրոցի սաները ներկայացրին «Անուշ» օպերան

3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հունիսի 5-ին հյուրընկալվել էր մարզի Վերին Արտաշատ համայնքի Արվեստի դպրոցը, որի սաները ներկայացրին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:

Հինգ գործողությամբ, 1 ժամ 15 րոպե տեւողությամբ օպերայի բեմադրիչը եւ սցենարիստն է դպրոցի ջութակի ուսուցչուհի Գոհար Թարվերդյանը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ բեմականացման մեջ ընդգրկված են դպրոցի11-18 տարեկան 23 սաներ, ովքեր իր օգնությամբ ամեն ինչ արել են «Անուշ» օպերան լավագույնս ներկայացնելու համար: «Շատ հետաքրքիր աշխատանքային կոլեկտիվ ձեւավորվեց, որը վքեր մեկ ու կես ամսում քրտնաջան, շատ մեծ ոգեւորությամբ, նույնիսկ՝ մինչեւ կեսգիշեր աշխատում էր, որպեսզի այսօր կարողանա հանդիսատեսին ըստ պատշաճի ներկայանալ»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ սա իր առաջին փորձն է այս ասպարեզում, որը մեծ ջանասիրությամբ ու սիրով է ձեռնարկել:

Բերմադրությունը դիտելու էին եկել քաղաքային եւ մարզային կառույցների ներկայացուցիչները` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ, մարզպետարանի աշխատակազմի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը, հանրակրթական եւ երաժշտական դպրոցների, մանկապարտեզների ուսուցչական կոլեկտիվները, մարզի քաղաքային եւ գյուղական համայնքների բնակիչներն ու մտավորականները:

Թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը մինչ ներկայացումը թատերական կոլեկտիվին առաջին բեմելի կապակցությամբ հաջողություն մաղթեց, իսկ հանդիսատեսին՝ հաճելի ունկնդրում:

Ողջույնի եւ շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Արվեստի դպրոցի տնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, ով ընդգծեց. «Շատ ուրախ եմ, որ մեր դպրոցի սաները հանդես են գալիս այս հինավուրց, պատմություն կերտած կամարների ներքո, որտեղ իրենց կենսագրությունն են կերտել բազում տաղանդավոր մարդիկ: Հպարտ եմ, որ դպրոցի երիտասարդ եւ խոստումնալից ուսուցիչները ջանք ու եռանդ չեն խնայել, եւ կարողացել են աշակերտների հետ մեկտեղ համարձակություն ունենալ արտաշատյան հանդիսատեսին ներկայացնելու այսքան լուրջ աշխատանք` այսքան անփորձ դերակատարների մասնակցությամբ»:

Վերին Արտաշատի արվեստի դպրոցն այսօր ունի ավելի քան 100 աշակերտ, ովքեր ուսանում են դաշնամուրի, ջութակի, քանոնի, շվիի, դուդուկի, վոկալի եւ դհոլի բաժիններում: Սաներին դասավարնդում են 13 մանկավարժներ:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում