Կապանում բարեկարգվում են կենտրոնական փողոցի մայթերը

3 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սկսվել է Կապան քաղաքի կենտրոնական՝ Ա. Մանուկյան փողոցի մայթերի բարեկարգման, վերանորոգման աշխատանքների հերթական փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարի ՀՀ պետբյուջեից բնապահպանական ծրագրով` սուբվենցիայի կարգով հատկացված 15 մլն 275 հազար դրամով նախատեսվում է բարեկարգել քաղաքի մարզադաշտի դիմացից կենտրոնական շուկա տանող կամրջից մինչեւ թիվ 3 միջնակարգ դպրոցի մայթն ընկած 145մ երկարությամբ հատվածը, որն անցնոմ է Ողջի գետի երկայնքով:

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Էդ-Սյուն» ՍՊԸ-ն: Հիմնովին վերանորոգումից եւ սալիկապատումից զատ, այստեղ փոխվում են տարածքով անցնող մալուխները, եզրաքարերը, կտեղադրվեն նոր լուսակիր հենասյուներ, կավելացվեն աղբամանները, կստեղծվեն կանաչ տարածքներ՝ սիզամարգեր եւ ծառատնկման գոտիներ:

Այս հատվածում տարիներ առաջ տնկված հաստաբուն սոսիներից 5-ը (որոնք մայթերի քարուքանդ լինելու հիմնական պատճառն են) հատվել-հանվել են, մյուս ծառերը պահպանվել են: Փոխարենը մայթին կտնկվեն 30 այնպիսի դեկորատիվ ծառատեսակներ, որոնք իրենց հատկանիշներով հարմար են մայթերին աճեցնելու համար:

Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արմեն Ստեփանյանը տեղեկացրել է, որ բարեկարգ մայթը կունենա նաեւ թեքահարթակներ, կնորոգվի գետի տվյալ հատվածի հենապատը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մետաղյա դարպաս կտեղադրվի եւ կփակվի նախկինում բաց այն հատվածը, որն օգտագործվում է անհրաժեշտության դեպքում գետի մեջ տրանսպորտային տեխնիկա մտցնելու համար:

Նախորդ երեք տարում եւս այս մայթի տարբեր հատվածներ նորոգվել են բնապահպանական ծրագրի համար պետբյուջեի հատկացումներով: Ծրագիրը կազմում է քաղաքապետարանը եւ հանրային լսումներից հետո հավանություն ստանալով՝ այն ներկայացնում ՀՀ կառավարություն:

Քաղաքի մայթերի բարեկարգման համար մշակված ողջ ծրագիրը, որը ներառված է Կապանի սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրում, նախատեսում է Ա. Մանուկյան փողոցի երկու մայթերի հիմնանորոգում, որի ընդհանուր արժեքը մոտ 150 մլն դրամ է(այս տարվա հատկացումները ներառյալ՝ ծրագրում արդեն 50 մլն դրամի ներդրում է կատարվել):

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում