«Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության բացակաների թիվը մեծ է եղել

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ« 5 ՄԱՅԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության բացակաների թիվը Գյումրիի քննական կենտրոններում մեծ է եղել: «Հայոց լեզու և գրականություն» առարկան ամենաշատ հայտագրված առարկան էր, դա է պատճառը, որ ի տարբերություն քննական առաջին օրվա, երբ 3 առարկայից՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն», Շիրակի մարզի բոլոր դիմորդները քննություն են հանձնել 1 քննական կենտրոնում, այս անգամ քննություններն անցկացվեցին բոլոր 3 քննական կենտրոններում՝ թիվ 10,11 և 21 դպրոցներում տեղակայված: Բոլոր 3 քննական կենտրոններում քննությունները մեկնարկել են ճիշտ ժամանակին և առանց միջադեպերի, սակայն, ինչպես նշում էին քննական կենտրոնների ղեկավարները, ցավալի և անհասկանալի էր բացակաների այդ թիվը: Նշենք, որ թիվ 21 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հայտարարագրված 161 դիմորդից քննությանր ներկա էր 149-ը, թիվ 11 դպրոցում տեղակայված կենտրոնում 160 դիմորդի փոխարեն քննության ներկայացել էր կրկին 149-ը, իսկ բացակաների ամենամեծ թիվը՝ 16 դիմորդ, արձանագրվել է թիվ 10 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում, որտեղ քննության պետք է ներկայանար 240 դիմորդ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու թիվ 21 դպրոցում տեղակայված քննական կենտրոնի ղեկավար Արամ Մարտիրոսյանը, կենտրոնը պատրաստ էր քննության՝ և՛ տեխնիկական առումով, և՛ մասնագետների մասով: «Ցավոք մեծ է բացականների թիվը: Սակայն ասել, թե ինչի հետ է դա կապված, չեմ կարող: Գուցե հիմնականում հարգելի պատճառներով: ԳԹԿ-ում՝ հանձնաժողովում դիմումները կքննարկվեն, և, դրանք հարգելի որակվելու դեպքում, հնարավորություն կընձեռվի մասնակցել լրացուցիչ քննության»,-նշեց կենտրոնի պատասխանատուն՝ ավելացնելով, որ կենտրոնում արվել է ամեն ինչ, որ դիմորդները զերծ մնան ավելորդ լարվածությունից և ուշադրությունը սևեռեն միայն իրենց աշխատանքերի վրա:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը