Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն սկսել է նախապատրաստվել Պորտուգալիայի հետ խաղին:

Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար այսօր Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում սկսեց մարզական հավաքը:

Ինչպես արդեն տեղակացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը նախապատրաստական հավաքին հրավիրել է 25 ֆուտբոլիստների: Բոլոր հրավիրված ֆուտբոլիստներն արդեն Հայաստանում են՝ բացառությամբ Արթուր Միրանյանի, Մարկոս Պիզելլիի և Ռուսլան Կորյանի, որոնք Երևան կժամանեն հունիսի 7-ին: Հայաստանի ազգային հավաքական հրավիրված Արտյոմ Սիմոնյանը այսօրվանից կմարզվի հավաքականի կազմում, իսկ հունիսի 8-ին կմիանա Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

Հունիսի 13-ին՝ ժամը 20:00-ին, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունենալու Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում