«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
1 րոպեի ընթերցում

Պորտուգալացի դարպասապահ Դանիել Ֆիգեյրան պայմանագիր է ստորագրել Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 27-ամյա դարպասապահ Դանիել Ֆիգեյրանի վերջին ակումբը եղել է Պորտուգալիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Ժիլ Վիսենտե»-ն, որտեղից նա «Նոա» է տեղափոխվել տրանսֆերային համաձայնագրով: Կարիերայի ընթացքում Ֆիգեյրան հանդես է եկել նաև պորտուգալական «Վիտորիա Գիմարայեշ», «Լեյշոեշ» և «Էստորիլ» ակումբներում։
Կազմում նոր համալրում ունի նաև Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն:
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ին է միացել 31-ամյա բրազիլացի վինգեր Կարլոս Ֆրանսան, որի վերջին ակումբը եղել է ինդոնեզական Սուպերլիգան ներկայացնող «Փերսիջապ»-ը։