Արարատի մարզում մեկնարկում է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը

3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի Արարատի մարզի տարածաշրջանային փուլը կանցկացվի հունիսի 7-12-ը` մարզի չորս քաղաքներում, որին կմասնակցեն մարզի տարբեր տարածաշրջանների 48 թիմեր: Այդ օրերին կորոշվեն չորս տարիքային խմբերի ուժեղագույն ընտանիքները, որոնք կանցնեն մարզային փուլ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանն ասաց, որ թիմերը կմրցեն յոթ մարզաձեւերում` խաղային փոխանցումավազք 30մ եւ 80մ, վարժություն բասկետբոլի գնդակով, պարանի ձգում, խաղային փոխանցումավազք` թենիսի գնդակներով, հեռացատկ եւ հրաձգություն: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված են հայրը, մայրը եւ երեխան:

Մարզային փուլը տեղի կունենա հունիսի վերջին տասնօրյակում` Արտաշատի քաղաքային մարզադաշտում, որի ժամանակ յուրաքանչյուր տարածաշրջանից առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած 12 ընտանիք հուլիսի երկրորդ կեսին կմասնակցեն Ծաղկաձորում կայանալիք մրցույթի հանրապետական փուլին: Արդեն երկրորդ տարին է, որ հանրապետական փուլին յուրաքանչյուր մարզից մասնակցում է նաեւ մեկական հաշմանդամ ծնող ունեցող ընտանիք:

Անդրադառնալով մասնակիցների աշխուժությանը՝ բաժնի պետն ասաց, որ այս տարի պակասել են նրանց հայտագրումները, սակայն մասնակցել ցանկացող ընտանիքների հետաքրքրությունը բավականին մեծ է: «Շատ եմ կարեւորում նմանատիպ մրցույթների անցկացումը: Դա քաջալերում է, մեր մեջ ամրապնդում առողջ ապրելակերպի գաղափարն ու նպաստում մասնակից ընտանիքների միջեւ կապերի հաստատմանը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ մասնակից ընտանիքները լրջորեն են մոտենում մրցույթի անցկացմանը: Նրանք ամիսներ շարունակ պարապում են, կատարելագործում իրենց մարզավիճակն ու մարզական հմտությունները: «Ըստ իս, սա պետք է լինի վարակիչ նաեւ մյուսների համար»,-նկատեց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող մրցույթն իր առջեւ խնդիր է դրել բնակչության առողջության ամրապնդումը, առողջ ապրելակերպի ձեւավորման գործում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի դերի բարձրացումը եւ ակտիվ հանգստի կազմակերպումը: Մրցույթը նպատակ ունի բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի քարոզչություն` դրա միջոցով նաեւ ամրապնդելով ընտանեկան կապերը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տարվող ֆիզկուլտուրայի եւ սպորտի ուղղությամբ կատարվող աշխատանքների խորացում, նաեւ սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծում:

Տարածաշրջանային փուլում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցները կարժանանան նախարարության կողմից սահմանված դրամական պարգեւի:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը