Նշավանցիները մասնակցեցին գյուղի եկեղեցու հիմնարկեքին

2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տեր Նավասարդ Կճոյանի ձեռամբ հունիսի 4-ին Արարատի մարզի Նշավան համայնքում տեղի ունեցավ Սբ Կարապետ եկեղեցու հիմնարկեքի արարողութունը, որին ներկա էին մարզային կառույցի ղեկավարները, համագյուղացիները, հյուրեր:

Արարաղության ընթացքում սուրբ մյուռոնով օծեցին եկեղեցու 16 սյուների հիմքերի խաչքարերը, որոնք տեղադրեցին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը եւ համայնքի ներկայացուցիչները: Տեր Նավասարդ Կճոյանն իր խոսքում Աստծուց խնդրեց, որ յոթը տարի հետո բոլորին արժանացնի եկեղեցու օծմանը եւ զանգերի ղողանջը լսելու հնարավարությանը: Նա, դիմելով Արարատի մարզպետին ասաց. «Դուք այն երջանիկ մարզպետներից եք, ում օրոք արդեն կատարվել է չորս եկեղեցիների հիմնարկեքի եւ երեք եկեղեցիների օծման արարողություն: Թող Աստված օրհնի այդ սուրբ գործը, եւ այն լինի շարունակական»:

Աբրահամյանն իր խոսքում շնորհավորեց նշավանցիներին եւ հավաստիացրեց, որ ինքն ամեն ինչով կաջակցի եկեղեցու կառուցման գործընթացին: Նա նաեւ նշեց, որ այս եկեղեցու կառուցումը եւս մեկ հնարավորություն է զորացնելու Հայ Առաքելական եկեղեցու հավատը:

Գյուղապետ Մարզպետ Հակոբյանի խոսքով՝ սա մեծ իրադարձություն է գյուղի կյանքում: «Համայնքի աջակցությամբ մենք կառուցելու ենք մեր հավատի տաճարը, որպեսզի եւ այստեղ անցկացնենք մեր բազմաթիվ բալիկների մկրտությունը, նորապսակների օրհնության արարողությունը, ինչպես նաեւ ամեն անգամ մասնակցենք պատարագին, որպեսզի Աստծո հետ հաղորդակցվելով սրբագործվենք, մաքրագործենք մեր հոգին: Ճիշտ է, մինչ այժմ Նշավան համայնքը եկեղեցի չի ունեցել,բայց շրջիկ քահանայի շնորհիվ համայնքը համախմբվել է Հայ Առաքելական եկեղեցու շուրջը»,- ընդգծեց նա:

Եկեղեցու տարածքի համար իր սեփական հողատարածքն է հատկացրել գյուղի բնակիչ Վարդան Մամիկոնյանը: Միջոցուման ավարտին տեղի ունեցավ մատաղի արարողություն:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում