Շիրակավան համայնքում եկեղեցի է կառուցվում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Շիրակավան համայնքում կառուցվում է եկեղեցի: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ հունիսի 4-ին կատարվեց եկեղեցու հիմնարկեքը: Նախ ջրով, ապա գինով լվացվեց 16 գլաքար:

Ինչպես իր խոսքում նշեց թեմակալ առաջնորդը՝ 16 գլաքարերը խորհրդանշում են 12 առաքյալներին, 2 ավետարանիչներին, Պողոս առաքյալին և Գրիգոր Լուսավորչին: Նրանցից յուրաքանչյուրը խորհրդանշում է եկեղեցու հիմքը՝ եկեղեցին հաստատված է այս 16 անձանց վրա: «Եւ ինչպես իրենք էին գլաքարի նման անտաշ, երբ Տերն իրենց վերցրեց և դարձրեց եկեղեցու հիմք, այսպես էլ այս քարերը, դրա համար ոչ թե տաշված քարեր են օծվում և դրվում եկեղեցու հիմքում, այլ գլաքարեր՝ Աստծո կողմից տաշված»,- իր խոսքում նշեց սրբազանը: Քարերը լվանալուց և օծելուց հետո 16 մկրտված այր՝ տարբեր տարիքի, քարերը տեղադրեցին են եկեղեցու հիմքի տարբեր հատվածներում:

Շիրակավան համայնքը երկար տարիներ եկեղեցի չի ունեցել: Համայնքի բնակիչներն իրենց մոմերը վառել ու աղոթել են գյուղի մատուռներում: Գյուղում եկեղեցի կառուցելու նպատակով համայնքապետարանը Շիրակի թեմին հատկացրել է մոտ 1200ք/մ հողատարածք, իսկ եկեղեցին կառուցելու նախաձեռնությունն իրենց վրա են վերցրել ծնունդով շիրակավանցի մոսկվայաբնակ Թավրիզյան եղբայրները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակավան համայնքի ղեկավար Մարատ Մկրտչյանը, գյուղը եկեղեցի ունեցել է մինչև Ախուրյանի ջրամբարի կառուցումը, ինչի պատճառով գյուղը 1920 թվականին տեղափոխվել է, բնակիչները՝ վերաբնակեցվել մի փոքր հեռու: Այսպես 17-րդ դարի եկեղեցին հայտնվում է ջրի տակ: Երկար տարիներ, ասում են, որ ջրամբարի տակից եկեղեցու քարերը լույս են տվել: Քարերը տարիներ առաջ դուրս են բերվել ջրից՝ եկեղեցի կառուցելու նպատակով, բայց այդպես էլ տարիներ շարունակ չի հաջողվել կառուցել եկեղեցին՝ մինչ այս նախաձեռնությունը: Հենց այդ նույն քարերը կօգտագործվեն նոր եկեղեցու շինարարության ժամանակ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը