Հողածածկվում է Վարդենիս քաղաքի աղբավայրը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երրորդ օրն է, ինչ Վարդենիս քաղաքի աղբավայրում ընթանում են աղբաթաղման եւ ընդհանուր հողածածկման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, աղբաթաղման աշխատանքներն իրականացվում են տեղական բյուջեի հաշվին, 600 հազար դրամի ներդրմամբ, երեք միավոր տեխնիկայի գործադրմամբ:

«Տարեկան երկու անգամ` գարնան եւ աշնան ավարտին, քաղաքապետարանի միջոցների հաշվին քաղաքի գլխավոր աղբանոցում, որը զբաղեցնում է 3 հեկտար տարածք, իրականացնում ենք աղբաթաղման աշխատանքներ:Հարթվում, թաղվում ու ընդհանուր հողածածկման է ենթարկվում կուտակված աղբի քանակությունն ամբողջությամբ, այլապես քամու միջոցով տարածվող կենցաղային աղբի թափոնները, մասնավորապես պլաստիկ շշերն ու ամանները, տոպրակները աղտոտում են շրջապատը մի քանի կիլոմետր շառավղով»,-նշեց քաղաքապետը: Վոլոդյա Խլոյանն իր դժգոհությունն արտահայտեց շրջակա համայնքների բնակիչներից, ովքեր ապօրինի կարգով իրենց կուտակած կենցաղային աղբը թափում են Վարդենիսի աղբավայրի տարածք, առանց կանոնակարգման, որտեղ եւ ինչպես պատահի, ինչն էլ առավել դժվարացնում է աղբավայրի հետագա շահագործումը:

«Վարդենիսի տարածքի տասնյակից ավել համայնքների բնակիչներ, առավելապես գիշերային ժամերին, իրենց աղբը թափում են մեր աղբավայրում` ավելի ծանրաբեռնելով այն: Նրանց նկատմամբ տույժեր չենք կարող կիրառել, քանի որ դա անում են գիշերային կամ կեսգիշերային ժամերին՝ իմանալով, որ շուրջօրյա հերթապահություն ի վիճակի չենք լինում սահմանել: Թերեւս, այս մասին հարկավոր է լրջորեն մտահոգվել, գտնել համապատասխան ելքեր` նոր, ցանկապատով պաշտպանված ու վերահսկելի աղբավայր ունենալու համար»,-կարծում է քաղաքապետը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում