Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված թատերական ներկայացում են ստեղծել

2 րոպեի ընթերցում

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինացի դրամատուրգ Ալեխանդրո Խենեսի «Ժխտում» ներկայացումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հավակնում է դառնալ Արգենտինայում ամենասպասված ներկայացումներից մեկը, որը կարող է արժանանալ նաեւ տարվա լավագույն ներկայացման մրցանակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «PrensaArmenia.com.ar»-ը, ներկայացման պրեմիերան կկայանա հունիսի 4-ին: «Ժխտում»-ը աշխատանք է, որը քննարկում է այսօր էլ արդիական մի հարց` հայերի ցեղասպանությունը, անօրինականությունն ու ժխտողականությունը: Դեռ մանկուց ես անընդհատ լսում եմ «ցեղասպանություն» բառը, ոչ միայն այն պատճառով, որ արգենտինացի եմ, այլեւ կիսով չափ լեհ: Ցեղասպանությունը սարսափելի, բարբարոսական արարք է, հետեւաբար, որեւէ ցեղասպանություն չպետք է ժխտվի, դրանք պետք է ճանաչվեն, որպեսզի կանխարգելվեն ապագայում նման բարբարոսությունները»,- ասել է Խենեսը` հավելելով, որ թատրոնը կարող է լայն զանգվածների համար լինել հարթակ, որտեղ նրանք կծանոթանան պատմական իրադարձություններին, գաղափարներին, հիշողության, և այդ կերպ մարդկությունը տեսակետ կձեւավորի 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերաբերյալ:

Խենեսը նաեւ ընդգծել է, որ ցեղասպանությունների իրագործման դեմ պայքարում պետք է օգտագործել զանգվածային լրատվության բոլոր միջոցներն ու լեզուները եւ համաշխարհային հանրությանը ներկայացնել հայ ժողովրդի պատմական հիշողությունը, իրականությունն ու արդարադատության պահանջը:

Հայերեն

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր