Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ Վարդենիսի տարածքի գյուղական հինգ համայնքների խնդիրներին

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հունիսի երկուսին, ծրագրված աշխատանքային այց կատարեց Վարդենիսի տարածքի Շատվան, Նորաբակ, Ազատ, Կութ, Սոթք գյուղական համայնքներ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` մարզպետը տեղում հանդիպեց համայնքների ղեկավարներին, համայքնապետարանների աշխատակիցներին, դպրոցների մանկավարժներին, ավագանու անդամներին, բնակիչներին` նրանց հետ քննարկելով կենսական նշանակության մի շարք առաջնահերթ խնդիրներ: Վերոնշյալ բոլոր համայնքների ղեկավարները եւ ներկայացուցիչները առաջ քաշեցին խմելու եւ ոռոգման ջրի անբավարար մատակարարման, գյուղտեխնիկայի ձեռքբերման, կաթի մթերման գների որոշակի նվազման, դպրոցական շենքերի անբարեկարգ վիճակի հետ կապված խնդիրները:»Առաջ քաշված խնդիրները պահանջում են համընդհանուր լուծում: Կոսմետիկ նորոգումները ժամանակավոր հարցի լուծում կարող են լինել, բայց խնդիրը չեն լուծելու հիմնովին: Խմելու ջրի մատակարարման խնդրի լուծումը ես տեսնում եմ կառավարումը «Հայջրմուղկոյուղի» ընկերության սպասարկման տիրույթ հանձնելու մեջ: Այդ դեպքում կգտնվեն ներքին ու արտաքին ցանցերի նորոգման եւ սպասարկման իրական հնարավորությունները: Գյուղտեխնիկայի տրամադրման հարցում իրական հնարավորությունները բացվում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ապահովման ծրագրի» շրջանակներում, որտեղ գյուղացիական տնտեսությունների եւ առանձին համայնքներում ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվների միավորման արդյունքում նախատեսվում է տրամադրել երկու տասնյակից ավելի միավոր գյուղտեխնիկա եւ գյուղգործիքներ: Ոռոգման ջրի ցանցերի կառուցման կամ հիմնանորոգման համար համագործակցության իրական հնարավորություններ կան ինչպես ՀՀ գյուղնախարարության համակարգում գործող ՋՕԸ-երի, այնպես էլ միջազգային ֆինանսական կառույցների հետ: Միայն թե պետք է լինել հետեւողական եւ քայլ առ քայլ լուծում տալ առաջ քաշված խնդիրներին»,- իր կարծիքն արտահայտեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզպետը բնակիչներին պարզաբանեց նաեւ կաթի մթերման ոլորտում առաջացած անհանգստացնող իրավիճակը՝ նշելով, որ ամեն ինչ հիմնականում կապված է կաթնամթերքի արտահաման ծավալների կրճատման հետ, ինչը ժամանակավոր բնույթ է կրում: «Կաթ մթերող ընկերությունները կաթնամթերքի կուտակված արտադրանք ունեն, որն առայժմ դժվարանում են դրսում սպառել: Այնպես որ, կաթի մթերման գների նվազումը չի կապված կաթի փոշու ներկրման հետ, ինչպես շատերն են փորձում ներկայացնել: Հիմա մենք մեր համայնքներում ուսումնասիրում ենք վիճակը, ջանում հասնել այն բանին, որ տեղի կամ դրսի մթերողները չդադարեցնեն մթերումները, մինչեւ որ ռուսական շուկայում գործերը կարգավորվեն, արտահամնան հետ կապված խնդիրները լուծվեն: Կարծում եմ, որ կաթի մթերման գների նվազումը մեզնանում ժամանակավոր բնույթ է կրում, ամեն ինչ ընկնելու է իր տեղը, հարկավոր է դիմանալ այս իրավիճակին»,- բնակիչներին հուսադրեց մարզպետը: Ազատ գյուղում բնակիչներն առաջ քաշեցին ժամանակին գյուղի քսան հեկտար տարածք կազմող խոտհարքերի ապօրինի օտարման եւ բուժկետի անգործության մատնվելու հետ կապված հարցերը, իսկ Սոթք գյուղում` գազատարի արտաքին ու ներքին ցանցերի անորակ կառուցման հետ կապված հարցերը, որոնց կարգավորման համար մարզպետը խոստացավ ուղարկել համապատասխան աշխատանքային խմբեր, որոնք շտապ կարգով կուսումնասիրեն խնդիրները եւ կներկայացնեն դրանց լուծումների իրական առաջարկությունները: Կութ գյուղում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը համայնքի ղեկավարի եւ բնակիչների խնդրանքով տեղում դրամական օգնություն հատկացրեց վերջերս հրդեհից տուժած եւ սոցիալապես ծանր վիճակում գտնվող Քամիլիա Մելքումյանին:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում