«Հատուցում» ծրագրի շրջանակում այս տարի հանգստանալու կմեկնի 350 մարդ

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հատուցում» ծրագրի շրջանակներում այս տարի հանգստանալու կմեկնի 350 մարդ: ART ընկերությունը, «Հատուցում» ծրագրի շրջանակում, անցած 5 տարիների ընթացքում անընդմեջ իրականացրել է ծրագիրը՝ հնարավորություն տալով Շիրակի մարզի ազատամարտիկներին, զոհված ազատամարտիկների հարազատներին հանգստանալու ինչպես Հայաստանում, այնպես էլ Սև ծովի ափին: Սակայն, ի տարբերություն անցած տարիների, այս տարի այդ ծրագրից նաև օգտվելու են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Նրանցից 100-ը ազատամարտիկ են, մյուսները` մանկավարժներ, բժիշկներ, մարզիկներ, գրադարանավարներ, լրագրողներ, փրկարարներ: ART ընկերությունն անում է ամեն ինչ հանգստացողների առօրյան լիարժեք կազմակերպելու համար: Հանգստի մեկնողները հնարավորություն են ունենում օգտվել ժամանցի վայրերից: Բացի այն, որ այս տարի ծրագրից օգտվողներն ավելի շատացել են, ավելացել է նաև ծրագրին աջակցողների թիվը: «Անցած տարի նախաձեռնությանն աջակցեց Շիրակի մարզպետը, այս տարի նախաձեռնությանը միացել են գործարարներ ԱՄՆ-ից, Շվեդիայից և ՌԴ-ից: Ուրախ եմ սրա համար, քանի որ շատերը հասկացան այս ծրագրի անհրաժեշտության մասին: Այսօր մենք հասկանում ենք, որ կան շատ խնդիրներ, և ով ունի հնարավորություն՝ պետք է գիտակցի ու աջակցի կարիքավորին: Ի դեպ, բացի ազատամարտիկներից, այլ ոլորտների աշխատակիցները ծրագիր ընդգրկվել են հիմնականում բարերարների ընտրությամբ»,- նշեց նախաձեռնության հեղինակ Արտյոմ Թումանյանը:Մայիսի 2-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում հանգստի մեկնողներին ART ընկերության նախագահ Արտյոմ Թումանյանը հանձնեց հավաստագրերը: Մինչ այդ Երկրապահ կամավորականների միության Շիրակի մարզային և Գյումրու կառույցի անունից բոլոր բարերարներին շնորհակալություն հայտնեց ու պատվոգրեր հանձնեց ԵԿՄ Գյումրու կառույցի ղեկավարը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը