Մեկնարկել է Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր սպանության գործով դատավարությունը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատավարությունը: Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբայր Հարություն Գրիգորյանն սպանվել էր 2014 թվականի հուլիսի 24-ին՝ Գետք գյուղի լքված անասնագոմի տարածքում: Հանցագործությունը կատարելու մեջ մեղադրվում է Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության արդեն նախկին պետ Արման Կաթունյանը, որին՝ խանդի հողի վրա կատարած սպանության համար մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության` ՀՀ ՔՕ 104 հոդվածով: Ավելի ուշ, նախաքննությամբ ձեռքբերված ապացույցների հիման վրա և դատահոգեբանական ու դատահոգեբուժական փորձաքննության արդյունքում, մեղադրանքը վերաորակավորվել է՝ կուտակային հոգեբանական խիստ հուզման՝ աֆեկտի պահին կատարված հանցագործության՝ ՀՀ ՔՕ 105 հոդվածի հատկանիշով: Սա հիմք է հանդիսացել մեղադրական հոդվածի և, ինքնաբերաբար, նաև խափանման միջոցի փոփոխության: Արման Կաթունյանը, վերաորակավորման շնորհիվ, արդեն մեկ ամիս է, ինչ կալանքի տակ չի գտնվում:

Ի դեպ, ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Թամարա Յայլոյանը, անչափ կարևոր է հանցանքի վերաորակավորման խնդիրը, որն, ըստ տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանների, չի համապատասխանում իրականությանը՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ պատճառով արարաքի վերորակավորման հարցով միջնորդություններ կներկայացվեն դատարանին: «Նման միջնորդությամբ վերջիներս հանդես են եկել նաև նախաքննության ընթացքում, որը մերժվել է»,- լրագրողներին տեղեկացրեց Արման Կաթունյանի շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը: Նա նաև ընդգծեց, որ փորձագետի եզրակացությունը հիմնավորված է, և արարքի վերաորակավորումը՝ ճիշտ:

Դատական այս նիստին ներկայացել էին ամբաստանյալ Արման Կաթունյանը« նրա փաստաբանները և տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպաններից մեկը՝ Թամարա Յայլոյանը: Դատական նիստին չէին ներկայացել գործով տուժողի իրավահաջորդ Նելլի Օհանյանը՝ Հարություն Գրիգորյանի կինը և նրա մյուս փաստաբանը՝ Լիպարիտ Սիմոնյանը: Նրանց բացակայությունը հաշվի առնելով՝ Թամարա Յայլոյանը միջնորդեց դատարանին հետաձգել նիստը: Դատարանի որոշմամբ՝ սույն գործով հաջորդ նիստը տեղափոխվեց հունիսի 18-ը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը