Շիրակի մարզի դիմորդները քննություն հանձնել են 1 քննական կենտրոնում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզի դիմորդները մայիսի 2-ին քննություն հանձնել են 1 քննական կենտրոնում: Գյումրու թիվ 21 դպրոցում տեղակայված կենտրոնում հունիսի 2-ին դիմորդներն, ինչպես ողջ հանարապետությունում, քննություններ հանձնել են 3 առարկայից՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեացրեց թիվ 21 դպրոցի քննական կենտրոնի ղեկավար Վահե Իսպիրյանը, կենտրոնն ամբողջովին պատրաստ էր քննության:

Ի դեպ, Գյումրիում «Կենսաբանություն» առարկայի քննությանը հայտ ներկայացրած 151 դիմորդից ներկա է եղել 148-ը, «Աշխարհագրություն» առարկայի քննությանը՝ 22 դիմորդից 21-ը, և «Ընդհանուր պատմություն» առարկայի պարագայում՝15 դիմորդից ՝ 14-ը: Ընդհանուր առմամբ՝ քննական առաջին օրը Գյումրիում քննության չի ներկայացել 5 դիմորդ:

Խոսելով դիմորդների թվի մասին՝ կենտրոնի ղեկավարը նշեց, որ եթե «Կենսաբանություն» առարկայից դիմորդների թիվը 2014թ. համեմատ այս տարի մարզում ավելացել է 9-ով, իսկ «Աշխարհագրություն» առարկայի դիմորդների թիվը մնացել է նույնը, ապա «Ընդհանուր պատմություն» առարկան ընտրողների թիվը 5-ով նվազել է:

Անդրադառնալով քննության կարգի մեջ այս տարի իրականացված փոփոխությանը՝ Վահե Իսպիրյանը տեղեկացրեց հեռախոսների հայտանբերման դեպքում պատժի խստացման մասին: «Եթե անցած տարիներին դիմորդի մոտ հայտնաբերվում էր հեռախոս, ապա դիմորդը զգուշացվում էր, իսկ այս տարի դուրս է հանվում քննությունից: Սա արվում է՝ հաշվի առնելով անցած տարիների փորձը, երբ մեծ թվով դիմորդներ օգտվեցին հեռախոսներից, նույնիսկ եղել են այնպիսի հնարամիտ դիմորդներ, ովքեր հեռախոսների վրա տեղադրել էին ինքնաշեն ռադիոկայաններ: Դեպքերը հաշվի առնելով՝ այս տարի կարգի մեջ այս խստացումն է արվել: Դեպքեր են եղել նաև, երբ քննասենյակում տեղադրված խլացուցիչները նոր սերնդի հեռախոսների վրա չեն ազդել»,- ավելացրեց կենտրոնի ղեկավարը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում