Արտաշատի 7 մանկապարտեզների սաներ մասնակցեցին կավճանկարի մրցույթի

3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Արարատի մարզկենտրոն Արտաշատում վաղ առավոտից մեկնարկել էին տոնական միջոցառումները: Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին հարակից հրապարակում ցուցադրված էին Արտաշատի գեղարվեստի դպրոցի սաների ստեղծագործությունները, իսկ քաղաքային յոթ մանկապարտեզների սաների համար կազմակերպված էր կավճանկարի մրցույթ: Փոքրիկները հանդես եկան երգեցողության եւ պարային համարներով, ելույթ ունեցան նաեւ Արտաշատի Ալեքսանդր Փաշաեւի անվան երաժշտական դպրոցի վոկալ բաժնի սաները, մարզի երգիչ-երգչուհիները, պարային համարներ ներկայացրեցին նաեւ Արտաշատի քաղաքային արտադպրոցական կենտրոնի սաները:

Փոքրիկներին այցելության եկան եւ նրանց տոնը շնորհավորեցին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը եւ քաղաքապետ Գագիկ Մուրադյանը: Ներկա էին նաեւ մարզպետարանի եւ քաղաքապետարանի կրթությհան բաժնի աշխատակիցները: Աբրահամյանն իր խոսքում անհոգ եւ ուրախ մանկություն մաղթեց փոքրիկներին, որպեսզի նրանք միշտ լինեն սիրով ու ջերմությամբ, հոգատարությամբ ու քնքշանքով շրջապատված: «Թող այդ զգայուն ու քնքուշ էակները երբեք մեր ուշադրության պակասը չզգան: Թող նրանք մեծանան ամուր ու կայուն հայկական ընտանիքներում` ստանալով հայեցի դաստիարակություն»,- ընդգծեց նա:

Քաղաքապետ Մուրադյանը շնորհավորեց երեխաներին, նրանց մայրերին, ցանկացավ խաղաղ, բարի ու անհոգ մանկություն: «Ճիշտ է, երեխաները մեր ապագան են, սակայն մեզանից է կախված, թե ինչպես կկերտենք նրանց ապագան. կդաստիարակենք խելացի, ազնիվ քաղաքացի. ուրեմն, Հայաստանը կղեկավարեն խելացի քաղաքացիներ եւ կունենանք ուժեղ քաղաքացիական հասարակություն: Իսկ եթե մենք դա չանենք, ասել է թե` մենք ապագա չունենք»,- ասաց քաղաքապետը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ մշակույթի կենտրոնի սցենարիստ եւ կազմակեպիչ Լիանուշ Աղախանյանը:

Երեխաներին շնորհավորելու, եւ նրանց տոնն անմոռանալի դարձնելու համար հյուր էին եկել նաեւ ծաղրածուներն ու մուլտիպլիկացիոն ֆիլմերի հերոսները, որոնք հանդես եկան լայնածավալ շոու-ծրագրով: Միջոցառման վերջում երեխաներին բաժանվեցին պաղպաղակ եւ քաղցրավենիք:

Արտաշատի «Զանգակ» զբոսայգում վաղ առավոտից անվճար գործեցին կարուսելները: Արտադպրոցական կենտրոնի սաներն այնտեղ նույնպես հանդես եկան համերգային ծրագրով: Մասնակցում էին նաեւ զբոսայգում գտնվող երեխաները, ովքեր ասմունքնեցին, երգեցին: Մինչ ուշ գիշեր այնտեղ կշարունակվեն բազմաբովանդակ միջոցառումները:

Վաղ առավոտից Արարատ, Վեդի եւ Մասիս քաղաքներում նույնպես կազմակերպված էին մանկական միջոցառումներ: Բոլոր քաղաքներում էլ երեխաների հյուր էին եկել մուլտիպլիկացիոն ֆիլմերի հերոսները: Նրանց համար կազմակերպվեցին խաղեր, արտասանությունների մրցույթ: Բաժանեցին պաղպաղակ, քաղցրաբլիթներ: Հրապարակներում հնչեցին մանկական, պատանեկան երգեր:

Հունիսմեկյան միջոցառումներ տեղի ունեցան նաեւ մարզի գրեթե բոլոր գյուղական համայնքներում, որոնք կշարունակվեն մինչեւ ուշ գիշեր:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը