Ֆրանսահայ բարերար Սարգիս Բեդոյանին շնորհվել է Սեւանի պատվավոր քաղաքացու կոչում

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու շինարարությունը հովանավորելու համար ֆրանսահայ բարերար Սարգիս Բեդոյանն արժանացել է Սեւանի պատվավոր քաղաքացու կոչման: Նրա բարերարությունը հավուր պատշաճի է գնահատել նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը` նրան պարգեւատրելով «Սուրբ Մեսրոպ» մեդալով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, եկեղեցական կոչումով սարկավագ Սարգիս Բեդոյանը ցեղասպանությունից փրկված հայ մարդկանց ժառանգը լինելով` ցանկացել է հայրենիքում եկեղեցի կառուցել` ի հիշատակ իր ծնողների, եւ վայրն էլ 2007 թվականին ընտրել է Սեւանը:

Այդ ժամանակից էլ եկեղեցի կառուցելու բարեսիրական նախաձեռնությունը ողջունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանը եւ դարձել կառուցման պատվիրատուն: Ընտրվել է նաեւ տարածքը, որը եկեղեցուն նվիրաբերել է այդ տարածքի սեփականատեր, Սեւան համայնքի ավագանու անդամ Կամո Ավագյանը` աստվածահաճո այդ ձեռնարկը իրողություն դարձնելու համար:

2009 թվականի աշնանը Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ Սևանում կատարվել է կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողություն, իսկ բացման արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 31-ին: Եկեղեցու բացմանը նախորդել էր Դռանբացեքի արարողակարգը:

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու բացման արարողությանը մասնակցել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետարանի պատասխանատուներ, Սեւանի տարածքի համայնքների ղեկավարներ, բարձրաստիճան այլ պետական այրեր եւ հոգեւորականներ, ֆրանսիացիներ եւ ֆրանսահայեր: Եկեղեցին բացվեց եւ օծվեց ձեռամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի: Բարձր գնահատելով ֆրանսահայ բարերար Սարգիս Բեդոյանի ազգանվեր եւ աստվածահաճո ձեռնարկը՝ Գարեգին Բ կաթողիկոսը նրան շնորհեց «Ս. Մաշտոց» մեդալ, իսկ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին` «Ս. Ներսես Շնորհալի» մեդալ` իրականացված աշխատանքներին օժանդակելու եւ կազմակերպչական աշխատանքները լավագույնս կատարելու համար:

Ելույթով հանդես է եկել բարերար Սարգիս Բեդոյանը: Նա ուրախությամբ փաստել է, որ իր տարիների երազանքն այսօր հառնել է Սեւան քաղաքում եկեղեցու տեսքով, եւ իր ուխտը կատարված է: Սեւանցի աշակերտների ֆրանսերեն լեզվով շնորհակալական խոսքերը, «Սեւան» ժողովրդական պարերի համույթի կատարումներն ամբողջացրել են օրվա խորհուրդը: Սեւանցիները մասնակցեցել են նաեւ պատարագի արարողակարգին, որին հաջորդել է մոմավառությունը:

Սեւանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու ճարտարապետն ու հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը