Ծովինար համայնքը ձեռք է բերել հացահատիկահավաք նոր կոմբայն

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը գյուղական համայնքների զարգացման պետական ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքին է տրամադրել ռուսական արտադրության «Նիվա էֆեկտ» մակնիշի հացահատիկահավաք նոր կոմբայն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովինար համայնքի ղեկավարի տեղակալ Գեղամ Գյուրջյանը, կոմբայնի արժեքի 50 տոկոսը, որը կազմում է 13 միլիոն 750 հազար դրամ, կառավարության որոշմամբ փոխհատուցվել է պետբյուջեից: Իսկ մնացած գումարն իր անձնական միջոցներից տրամադրել է ազգային ժողովի ծովինարցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Ծովինար համայնքի ղեկավարի տեղակալի հավաստմամբ` նոր կոմբայնի շահագործումը զգալիորեն կթեթեւացնի համայնքի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպումը: «Համայնքն ունի շուրջ 500 հեկտար ցանովի եւ ջրովի հացահատիկի տարածք, սակայն վերջին տարիներին մշակվում է միայն 100 հեկտարը: Պատճառներից մեկն էլ կոմբայնի բացակայությունն էր: Ծովինարցիները բերքահավաքի շրջանում ստիպված էին ապավինել Գյումրի եւ Թալին համայնքների կոմբայնավարների ծառայություններին: Ձեռք բերված կոմբայնի շնորհիվ համայնքի համար այս խնդիրն արդեն լուծված է, ինչը կնպաստի համայնքի ցանքատարածությունների ավելացմանը»,-հավաստեց Գեղամ Գյուրջյանը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը