Արտաշատի Կապի ուսումնական զորամասը նշեց Հանարապետության տոնը

3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-ին Արտաշատի Կապի ուսումնական զորամասում կազմակերպվել էր տոնական միջոցառում: Զորամասի հրամանատար փոխգնդապետ Նիկոլայ Խոջոյանի գլխավորությամբ զինվորական անձնակազմը հանդիսավոր տողան կազմած դիմավորեց Արարատի մարզպետարանի աշխատակիցներին` մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանի գլխավությամբ:

Ողջույնի իր խոսքում Վարդանյանն իր եւ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի անունից շնորհավորեց զինվորներին, հրամանատարական կազմին` Հանարպետության տոնի, ինչպես նաեւ Սահմանապահի օրվա կապակցությամբ: «Այս պատմական օրն իր մեջ անկախության, հերոսապատման խորհուրդն է բովանդակում: 1918 թվականին մեր պապերը, մեր նախնիները ոտքի կանգնեցին, հայ ժողովրդի դարավոր թշնամուն` թուրքին Հայաստանի սահմաններից ետ շպրտելու համար»- նշեց նա՝ հիշեցնելով, որ այդ օրերին հայ ժողովուրդն ավելի քան երբեւէ միահամուռ էր: Փոխմարզպետը հավելեց, որ Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում վճռվեց հայ ժողովրդի բախտը: Հայ ժողովրդի քաջերը` Սիլիկյանը, Բեկ-Փիրումյանները, Դրաստամատ Կանայանը, կուռ միասնություն ստեղծելով հոգեւորականների եւ հայ աշխարհազորայինների հետ, բարբարոս թուրքերին ստիպեցին նստել սեղանի շուրջ: Նրանք վերջնականապես ազատագրեցին Հայաստանը եւ հետագայում Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն: «Այդ անկախությունը ոգեշնչեց հայ ժողովրդին եւ տարիներ հետո այդ նույն սխրանքը գործեցիք դուք, ձեր հայրերը` Արցախյան ազատամարտում, որտեղ դարձյալ հայ ժողովրդի լինելու, չլինելու հարցն էր դրված: Այսօր նորանկախ հանրապետության պաշտպաններն են հայոց բանակը, դուք` կապավորներդ, սահմանապահները, որոնք աչալրջորեն հսկում են հայրենի սահմանները: Շնորհավորում եմ զորամասի հրամանատարական անձնակազմին, ձեր ծնողներին, որոնք ամեն ինչ անում են նորանկախ հանրապետությունը հզորացնելու համար», -եզրափակեց նա ելույթը` հզորություն, ուժ, համառություն ցանկանալով զորամասին, նրա հրամանատարական անձնակազմին` ի շահ հայրենիքի պաշտպանության:

Փոխգնդապետ Նիկոլայ Խոջոյանն անդրադարձավ Առաջին Հանարեպության անկախությանը, որը, ցավոք կարճ տևեց, սակայն, նրա խոսքով, այն հզոր լիցք էր հայ ժողովրդի համար, եւ դա նախադրյալ հանդիսացավ ներկայիս հանրապետությունը հռչալկելու համար: Փոխգնդապետն ավելացրեց. «Բոլորիս պարտքն է զորացնել մեր նոր, անկախ հանարպետությունը, գնահատել անկախություն գերարժեքը եւ սերունդներին հանձնել հզոր, ուժեղ, անկախ Հայաստան»:

Հնչեց զինվորական քայլերգը, զինվորները պատրաստվեցին երեկոյան կազմակերպվելիք տոնական համերգին:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը