Գեղարքունիքի մարզում Հանրապետության տոնը նշվեց ՀՀ ԶՈՒ սպառազինության ցուցադրությամբ

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում, քաղաքներում նշվեց ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի զինվորաականնների մասնակցությամբ եւ հայկական բանակի սպառազինության ցուցադրմամբ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` տոնակատարությանը եւ հայկական բանակի զինվորներին ու օգտագործվող մի շարք զինատեսակներին ծանոթանալու համար Գավառի հրապարակ էին ներկայացել Գավառի տարածքի համայնքների ղեկավարները, դպրոցների տնօրենները, մանկավարժները, աշակերտները, պատանի երկրապահները, Արցախյան ազատամարտի վետերանները, քաղաքի ուժային կառույցների ներկայացուցիչներ, Գավառի պետական համալսարանի ուսանողներ, բազմաթիվ անհատ քաղաքացիներ:

Սպառազինության ցուցադրությունը դիտելու եկան Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, պաշտոնական այլ անձինք:

ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի զինծառայողները ցուցադրության եկած այցելուներին մանրամասն ներկայացնում էին ցուցադրվող սպառազինության օգտագործման ձեւերը, դերն ու նշանակությունը մեր երկրի պաշտպանության կազմակերպման գործում:

Ցուցադրության էր ներկայացվել նաեւ զինվորական խոհանոցը, որպեսզի դպրոցականները կամ վաղվա մեր զինվորները պակերացում կազմեն նաեւ զինվորական դաշտային խոհանոցի մասին: ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հետախուզական վաշտի զինվորները մարտիկները կազմակերպեցին ցուցադրական մարտ:

«Կարծում եմ, որ Գեղարքունիքի մարզպետարանի եւ ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարության այս բացառիկ նախաձեռությունը ծառայեց իր գլխավոր նպատակին, քանի որ մեր դպրոցականներից ոչ բոլորին է բախտ վիճակվում անձամբ լինել մեր զորամասերում, այդքան մոտիկից տեսնել մեր բանակում օգտագործվող սպառազինությունը, ծանոթանալ դրանց օգտագործան գաղտնիքներին: Սա անչափ ուսանելի դաս է նաեւ մեր պատանի երկրապահների,նաեւ տարեց քաղաքացիների համար, ովքեր արդեն մոտիկից պատկերացում են կազմում մեր բանակի հզորության մասին: Սա նաեւ բանակ-հասարակություն կապի ամրապնդման հերթկան քայլ պետք է համարել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Ողջունելով ու շնորհավորելով միմյանց եւ հրապարակում հավաքված մյուս քաղաքացիներին` Արցախյան ազատամարտի վետերանները եւս մեկ անգամ հայտնեցին իրենց պատրաստակամությունն ու վճռականությունը՝ հայոց հայրենիքը ցանկացած փորձության դեպքում պաշտպանելու գործում: «Մայիսի 28-ի նվաճումները, որոնց գումարվել են մեր հետագա հաղթանակները, պետք է միշտ անխախտ պահել՝ մեր ուժը զորացնելու պայմանով: Ոչ մի գնով մենք մեր հակառակորդին չենք կարող զիջել մեր հողն ու արյամբ նվաճած ազատությունը»,- շեշտեց ազատամարտիկ Վանիկ Օհանյանը:

Միջոցառմանը տոնական շուք հաղորդեցին Գավառի արվեստի եւ երաժշտական հաստատությունների սաները` ներկայացնելով հայրենասիրական երգեր, ռազմաշունչ պարեր, էջեր Հայաստանի Առաջին Հանրապետության կերտման պատմությունից: ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի զինծառայողների մասնակցությամբ Մայիսի 28-ի տոնը շուքով նշվեց նաեւ Ճամբարակ եւ Վարդենիս քաղաքներում:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում