Անցկացվեց շախմատի Գեղամ Վարդանյանի 6-րդ հուշամրցաշարը

3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւշատ համայնքում մայիսի 27-ին անցկացվեց վաղամեռիկ խոստումնալից շախմատիստ Գեղամ Վարդանյանի 6-րդ հուշամրցաշարը, որին ներկա էին համայնքապետ Գոգոլ Նիկոլյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի գրոսմայստեր Արմեն Եղիազարյանը, մարզիչներ ԱՄՆ-ից, Երեւանի շախմատի ֆեդերացիայի տնօրենի գլխավոր տեղակալ Նորայր Քալանթարյանը, գրոսմայստեր Արտաշես Մինասյանը, սպորտային մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանը, մարզիչներ: Միջոցառմանը մասնակցում էին շախմատային 10 թիմեր Գյումրիից, Աբովյանից, Նոր Հաճընից, Աշտարակից, Արեւշատից, Արտաշատից, Երեւանից: Մինչ հուշամրցաշարի մեկնարկը, մասնակիցները, Վարդանյանի համադասարանցիներն այցելեցին Գեղամ Վարդանյանի շիրիմին, խնկարկեցին եւ արտահայտեցին իրենց խոնարհումը: Ողջ օրվա համառ պայքարից հետո մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց Գյումրիի, երկրորդ տեղը` Արտաշատի, երրորդը` Երեւանի շախմատային առաջին թիմը, չորրորդը` Երեւանի շախմատի ակադեմիայի երկրորդ թիմը: Առաջին տեղ գրաված թիմն արժանացավ դրամական պարգեւի եւ Գեղամ Վարդանյանին: Երկրորդից չորրորդ տեղերը գրաված թիմերը` պատվոգրերի եւ դրամական պարգեւների: Մյուս թիմերն ու բոլոր մասնակիցները ստացան հուշանվերներ, շնորհակալագրեր: Հատուկ մրցանակներ էր սահմանվել նաեւ առավել աչքի ընկնող շախմատիստների եւ շախմատիստուհիների համար. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, Հայաստանի պատանիների մինչեւ 10 տարեկանների չեմպիոն Ռոբերտ Մուրադյանը, Հայաստանի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն Մարիամ Ավետիսյանն արժանացան դրամական պարգեւների: Ամփոփելով հուշամրցաշարն՝ Արարատի մարզային շախմատի ակադեմիայի գլխավոր մարզիչ Միքայել Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին, մարզիչներին: «Տերցտարի Գեղամ Վարդանյանին նվիրված հուշամրցաշարը, որը տեղի է ունենում մայիսի 27-ին` նրա ծննդյան օրը, ավելի ներկայացուցչական է դառնում»,- նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ քայլեր են ձեռնարկում, որպեսզի հաջորդ տարի այս հուշամրցաշարին մասնակցեն նաեւ ԼՂՀ-ի, Վրաստանի շախմատիստները: «Այս հուշամրցաշարի շնորհիվ բազմաթիվ պատանիներ մրցույթում կատարելագործում են իրենց վարպետությունը: Այս միջոցառումը նրանց թեւ եւ մտքի սլացք է տալիս: Շատերը մահարձաններ են կառուցում ի հիշատակ իրենց հարազատների, նման միջոցառումներն ավելին են, քան մահարձանները եւ դրանք սերունդ են կրթում ու զարգացնում, ստեղծում են բարեկամություն, որի համար երախտապարտ եմ Վարդանյան ընտանիքի հորը` Արմեն Վարդանյանին»,-ասաց Մարտիրսյանը:Գեղամ Վարդանյանն այս մայիսի 27-ին կդառնար 18 տարեկան:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը