Սառնաղբյուրցիները կկանգնեցնեն Սառնաղբյուրի հերոսամարտին նվիրված հուշակոթող

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Սառնաղբյուր՝ նախկին Սոգյութլու /Սոգթլու/, համայնքում մայիսի 26-ին նշվեց Սառնաղբյուրի ճակատամարտի 97-ամյակը: Սառնաղբյուրը 1918 թվականի մայիսի 18-22-ը հերոսաբար պայքարել է թուրքական ջոկատի դեմ: Սակայն, ցավոք, շատերի համար Սառնաղբյուրի ճակատամարտը դեռ բացահայտված չէ: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի կողքին եղել են նաև Սառնաղբյուրի ինքնապաշտպանական մարտերը: Վերջին տարիներին՝ 2003 թվականից ի վեր, արդեն ավանդույթ է դարձել ոչ միայն սառնաղբյուրցիների, այլ նաև Շիրակի մարզի ողջ ազգաբնակչության համար մեծ տոնախմբության վերածել այդ օրը՝ ի նշան քաջ շիրակցիների:

Այս անգամ ևս տոնակատարութանը մասնակցում էին մարզային իշխանությունների ներկայացուցիչները՝ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ, ԱԺ պատգամավորներ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, մարզի այլ համայնքների ղեկավարներ, պատմաբաններ, ուխտավորներ: Ինչպես միշտ, այս անգամ ևս գյուղացիներն ու գյուղ այցելած հյուրերը հավաքվել էին գյուղի 12-րդ դարի եկեղեցու՝ Հոգեվանքի մոտ: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, շնորհավորելով սառնաղբյուրցիներին, կարևորեց Սառնաղբյուրի ինքնապաշտպանության համաժողովրդական ճանաչումը: ԱԺ պատգամավոր, ծնունդով սառնաղբյուրցի Սանվել Նիկոյանը ևս շնորհավորեց համագյուղացիներին: «Սառնաղբյուրցիները կարողացել են կանգնել ու պաշտպանել իրենց արժանապատվությունը, կրոնը, եկեղեցին, հավատը՝ դա մեծ սխրանք է եղել: Մենք պետք է ճիշտ գնահատենք այդ գործողությունները, որովհետև այստեղ զինվոր չի եղել, այլ միայն աշխարհազորային, գյուղացիները՝ հարևան գյուղերի բնակիչների հետ, սա է կարևոր»,- իր խոսքում նշեց Սամվել Նիկոյանը:

Միջոցառման ժամանակ կատարվեց նաև հիմնարկեք այն տարածքի, որտեղ կկանգնեցվի Սառնաղբյուրի հերոսամարտին նվիրված հուշակոթող:

Ինչպես արդեն հաստատում են Հայաստանի Ազգային արխիվի պատմական շատ աղբյուրներ՝ Սառնաղբյուրի ինքնապաշտպանական գործողությունները նպաստեցին Բաշ Ապարանի և Սարդարապատի հաղթանակներին: 1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլ մտնելուց հետո թուրքական ջոկատները կարող էին Սառնաղբյուրի միջով անցնել Երևան և Էջմիածին, սակայն, գյուղի բնակիչներն, արդեն նախապես իմանալով թշնամու նպատակների մասին, մեկ օրում կարողացան համախմբվել և Գունի և Տաշխալայի սահմանի շուրջ 14 կմ պաշտպանական գոտի ստեղծել: Սառնաղբյուրցիներին միանում են նաև Շիրակի մյուս գյուղերի բնակիչները, օգնություն է հասնում նաև Ալեքսանդրապոլից: Շուրջ յոթ օր տևած հերոսական ճակատամարտի շնորհիվ հաջողվում է հետ մղել Ալի փաշայի զորքը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը