Գավառ քաղաքում անցկացվեց պարի մարզային փառատոն

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի մշակույթի տանն անցկացվեց պարի մարզային փառատոն, որն իրականացվեց «Հայ Արտ» հայ-կանադական պրոդյուսերական կենտրոնի եւ Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Փառատոնին մասնակից 20 պարային խմբերից 3-ը ստացան Թբիլիսիում անցկացվելիք պարի միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցելու հնարավորություն:

« Փառատոնի նպատակն էր ծանոթանալ Գեղարքունիքի մարզի պարային խմբերի բեմական եւ կատարողական վարպետությանը՝ հետագայում դրանք «Հայ Արտ» հայ-կանադական պրոդյուսերական կենտրոնի կողմից կազմակերպվող բոլոր համերգային ծրագրերում ընդգրկելու համար: Պարային այդ խմբերը հայ պարարվեստը ներկայացնելու են ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հայ Արտ» հայ-կանադական պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Արսեն Ավետիսյանը: Մրցատյանի կողմից ընտրված 3 լավագույն պարային համույթները՝ Գավառի արվեստի դպրոցի, Սեւանի «Սեւան» ժողովրդական եւ Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի «Գեղամա» պարային համույթները մասնակցելու են Թբիլիսիում անցկացվելիք պարի միջազգային մրցույթ-փառատոնին: Իսկ մնացած մասնակից համույնթները հնարավորություն ստացան մասնակցելու Երեւանում անցկացվելիք պարի մրցույթ-փառատոններին:

«Հայ Արտ» հայ-կանադական պրոդյուսերական կենտրոնի աջակցությամբ 2016 թվականին Գավառում բացվելու է պարարվեստի պետական դպրոց, ուր ուսուցանվելու են պարարվեստի գրեթե բոլոր ճյուղերը, այդ թվում` հայկական ժողովրդական, ազգագրական պարերը: Համապատասխան քննություններն անցնելուց հետո պարի յուրաքանչյուր դասարանում ընդգրկվելու են 20-25 սաներ՝ 5 տարեկանից սկսած: Կենտրոնի գործունեության շրջանակներում նմանատիպ դպրոցներ են բացվել Կանադայում, Մոսկվայում, Թբիլիսիում, Երեւանում, Մասիսում, Աշտարակում եւ Հրազդանում: Արսեն Ավետիսյանի հավաստմամբ` արտասահմանյան բարերարների հովանավորությամբ պարարվեստի պետական դպրոցի սաներն ավարտելուց հետո ցանկության դեպքում հնարավորություն են ստանալու` իրենց ուսումը շարունակելու եւ մասնագիտանալու երեւանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների պարարվեստի բաժիններում:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում