Գավառի քաղաքային գրադարանը հարստանում է նոր գրքերով եւ զինվում տեխնիկական միջոցներով

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի քաղաքային գրադարանը կազմավորվել է 2002 թվականին` քաղաքի 6 գրադարանների միավորմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքային գրադարանից, այն այսօր ունի 86 հազար 866 կտոր գրականություն, որը ամեն տարի համալրվում է քաղաքապետարանից հատկացված դրամաշնորհի միջոցներով: Գրադարանում գործում են 4 սպասարկաման բաժիններ` գեղարվեստական, մասնագիտական գրականության եւ մանկական, մատենագիտական գրականության, որոնցից առաջին երեքը սպասարկման բաժիններ են, իսկ մատենագիտականը` տեղեկատվական: Շենքային բավարար պայմանների, առկա գրաֆոնդի եւ քաղաքապետարանի մշտական հոգածության հանգամանքները հաշվի առնելով` վերջերս Գավառի քաղաքային գրադարանը ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստացավ հանրային գրադարանի կարգավիճակ, որի շրջանակներում գրադարանին հատկացվեց գույք, տեխնիկա եւ 866 կտոր նոր գրականություն, իսկ գրադարանն ունեցավ համացանցային կապ, որի տարեկան վճարը նույնպես հոգալու է նախարարությունը:»Գավառի քաղաքապետարանի եւ ՀՀ մշակույթի նախարարության հոգածության շնորհիվ Գավառ համայնքի քաղաքային գրադարանը տարածաշրջանում դարձել է հանրային նշանակության կարեւորագույն մշակութային կենտրոն, որտեղ ընթերցողին եւ բնակչին տրամադրվում է համապատասխան տեղեկատվություն եւ անհրաժեշտ գրականություն»,- նշեց գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը