Վերջին մեկ շաբաթում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է եւս 3 սանտիմետրով

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի մակարդակը մայիսի 19-ից 25-ը բարձրացել է եւս 3 սանտիմետրով, կամ յուրաքանչյուր օրվա հաշվով` կես սանտիմետրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի մայիսի 25-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 48 սանտիմետր բարձրության վրա, որը 3 սանտիմետրով ավելի է այս տարվա մայիսի 19-ի, 2 սանտիմետրով ավելի` նախորդ տարվա մայիսի 25-ին գրանցված նիշից: Արփա-Սեւան թունելային ջրատարով արդեն լիճ է տեղափոխվել 53 միլիոն 444 խորանարդ մետր ջուր: Սեւանա լճից ոռոգման նպատակներով հերթական շաբաթում նույնպես ջրբացթողումներ չեն իրականացվել: Սեւան թափվող գետերը գտնվում են վարաման փուլում: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանի կարծիքով` Սեւան թափվող գետերն այս տարի վարարումն սկսել են սովորական ժամկետներից մոտ կես ամիս ուշացումով: «Արգիճիի, Գավառագետի, Մասրիկի, Բախտակագետի, մի շարք այլ գետերի վարարման հիմնական ժամանակահատվածը համընկնում է մայիսի առաջին տասնօրյակին, սակայն այս տարի դրանք վարարել սկսեցին մոտ կես ամիս ուշացումով.պատճառը ոչ բավարար տաք ջերմաստիճանն է»,- եզրակացրեց քաղաքաշինության վարչության պետը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը