Գյումրեցի մայրերի ու աղջիկների պատրաստած թխվածքները կարտահանվեն Ռուսաստան

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցի մայրերի ու աղջիկների պատրաստած թխվածքներն այս տարվանից կարտահանվեն նաև Ռուսաստան: Գյումրու «Անուշարան» գործարանն արդեն պայանագիր ունի ՌԴ-ի «Միլիսսա « ընկերության հետ, ըստ որի՝ սեպտեմբերից արտադրանքը կարտահանվի Ռուսաստան: Գործարանն այս պահին թողարկում է 66 արտադատեսակ: Այս մասին մայիսի 25-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում տեղեկացրեց «Անուշարան» հրուշակեղենի ու խմորեղենի գործարանի սեփականատեր Միսակ Բալասանյանը: Նշենք, որ գործարանը շատ հին պատմություն ու ավանդույթներ ունի՝ հիմնադրվել է 1852 թվականին: ԽՍՀՄ տարիներին այն եղել է տարածաշրջանի հրուշակեղեն արտադրող հզոր ֆաբրիակներից մեկը: 1996 թվականի սեփականաշնորհվել է, իսկ 2011 թվականից սկսվել է վերկառուցման աշխատանքերը: «Կատարել ենք մոտ 1,5 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում: Նախ բացվել է ալրային հրուշակեղենի արտադրամասը: 6 ամիսների ընթացքում մոտ 10 անգամ ավելացրել ենք արտադրանքը, իսկ 2 ամիս առաջ բացվել է շաքարային հրուշակեղենի արտադրամասը: Հիմնական ուշարությունն այս պահին շաքարային հրուկեղենի վրա է, քանի որ արտահանման առումով այն ավելի հարմար է: Սեպտեմբերից արտադրանքը կարտահանվի ՌԴ»,- նշեց գործարարը՝ փաստելով, որ ՌԴ-ում, Ուկրաինայի շուկայի փակվելուց հետո, մեծ հնարավորություն է բացվել հայ հրուշակագործների համար: Սակայն սրանով գյումրեցի հրուշակագործներն իրենց աշխատանքն ավարտված չեն համարում: «Մոտ 2 տարվա ընթացքում 1 մլն դոլարի ներդրում ևս կկատարավի՝ շաքարային հրուշակեղենի ու մանկական սննդի հետ կապված, որի պահանաջարկն ու պատվերներն արդեն կան: Ներկա պահին գործարանում աշխատողների թիվը հասնում է 100-ի, իսկ ցուրտ ամիսներին մոտ 40 տոկոսով այս թիվն ավելանում է: Աշխատողների գերակշիռ մասը կանայք են»,- նշեց Միսակ Բալասանյանը:Նշենք, որ մայիսի 25-ին Արագածոտնի և Շիրակի մարզ աշխատանքային այցի ընթացքում «Անուշարան» գործարանի գործունեությանը ծանոթացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը