Արտաշատցի մարզուհին դարձավ աթլետիկայի Հայաստանի չեմպիոն

2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արտաշատի քաղաքային մարզադաշտում մայիսի 23-ին եւ 24-ին անցկացված աթլետիկայի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությանը, արտաշատցի Օլգա Շիպիլովան 100մ վազք մրցաձեւում դարձավ չեմպիոն` նվաճելով ոսկե մեդալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն, աթլետիկայի մարզիչ Գրիգոր Սիմոնյանը, 4x100 մ եւ 4x400մ փոխանցումավազքում երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրեցին Արտաշատի երկու հավաքական թիմերը: Նիզակի նետում մրցաձեւում Գոռ Գասպարյանը նվաճեց արծաթե մեդալ: «Շատ գոհ եմ հատկապես մեր մարզուհու արդյունքներից: Նա հանդես եկավ գեղեցիկ եւ արհեստավարժ: Ազգությամբ ռուս արտաշատցի մարզուհին դարձավ Հայաստանի չեմպիոն»,- անդրադառնալով իր սաների մրցելույթներին՝ ասաց Սիմոնյանը:Առաջնությանը մասնակցում էին ավելի քան 200 մասնակիցներ Արարատի, Սյունքի, Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզերից, Երեւանից եւ Արցախից: Երկու օր տեւած հուշամրցաշարում մարզիկները մրցեցին 15 մրցաձեւերում` վազք 100 մ, 200 մ, 400 մ, 800 մ, 1500 մ, 3000 մ, արգելավազք, հեռացատկ, եռացատկ, բարձրացատկ, գնդի հրում, սկավառակի, մուրճի նետում, փոխանցումավազք 4x100 մ, 4x400 մ փոխանցումավազք: Առաջնությանը ներկա էին հանրապետության մարզադպրոցների բազմաթիվ մարզիչներ, սպորտի վարպետներ: Մրցաշարին հետեւեցին ավելի քան 40 մրցավարներ: Գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Տիգրան Սիմոնյանը: Հաղթողները պարգեւատրվեցին գավաթներով, մեդալներով եւ պատվոգրերով:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը