Հոռոմի խաչմերուկի ողբերգական դեպքի առթիվ հարցաքննվել են տուժողների իրավահաջորդները

5 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ« 25 ՄԱՅԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մայիսի 25-ին կայացավ 2014 թվականի նոյեմբերի 10-ին Հոռոմ գյուղի խաչմերուկի մոտ տեղի ունեցած վթարի առթիվ հարուցված քրեական գործով դատական նիստը՝ նախագահող, ՇՄ առաջին ատյանի դատավոր Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ: Նշենք, որ դատական այս նիստին ևս կային բացականեր, բայց դատարանը որոշեց նիստը շարունակել: Դատարանն այս նիստի ընթացքում լսեց տուժողների իրավահաջորդներին՝ «ԳԱԶել» մակնիշի մարդատար մեքենայի զոհված վարորդի՝ Ռազմիկ Մկրտչյանի դուստր Հասմիկ Մկրտչյանին և զոհվածներից Արա Շիրազունու որդուն՝ Գուրգեն Թումանյանին: Հասմիկ Մկրտչյանը պատմեց« թե ինչպես է իմացել դեպքի մասին: Նրա խոսքով՝ հայրը Գյումրի-Երևան երթուղին սպասարկող «Տրանս Ակնթարթ» ընկերությունում սկսել է աշխատել 2002-2003թթ.-ից« ուներ B« C կարգի վարորդական վկայական« ինչպես նաև՝ մշտապես բուժզննում է անցել: Ամբաստանյալ, «ԿամԱԶ» մակնիշի մեքենայի վարորդ Մանվել Վարդանյանի պաշտպան Լիանա Բալյանը« Հասմիկ Մկրտչյանին հարցրեց՝ արդյոք տեղյա՞կ է, որ հայրը դեպքի ժամանակ «Տրանս Ակնթարթ» ընկերությունում գրանցված աշխատող չի եղել: «Հայրս տարբեր ժամանակներում կրճատվել է« որովհետև պետք է եղել քաղաքից դուրս գալ« հանգստանալու է գնացել մի երկու ամսով: Ես տեղյակ չեմ եղել, թե վերջին անգամ ինքը երբ է կրճատվել« բայց որ ինքն ուզում էր նոյեմբեր-դեկտեմբերին դուրս գալ երկրից« դա կարող եմ փաստել»,- նշեց Մկրտչյանը: Լիանա Բալյանը հայտնեց« որ Ռազմիկ Մկրտչյանի անձնական թերթիկում ընկերությունը նշել է« որ վերջինս աշխատանքից ազատվել է 2014թ. նոյեմբերի 11-ին« այսինքն` վթարի հաջորդ օրը« սակայն թե ե՞րբ է ընդունվել աշխատանքի՝ ոչ մի տվյալ չկա: Փաստաբանը նաև Հասմիկ Մկրտչյանից ճշտեց« թե տեղյա՞կ է փորձաքննության եզրակացությանն առա այն, որ մեքենան վարվել է մաշված անվադողերով« կամ մաշված արգելակներով, տուժածի իրավահաջորդը նշեց, որ ինքն այդ եզրակացությանը ծանոթ է: Լիանա Բալյանը Հասմիկ Մկրտչյանին հարցրեց նաև վթարի պահին, միկրոավտոբուսում սահմանվածից ավելի ուղևորների թվի մասին՝ այնպես ինչպես հաստատված է փորձաքննությամբ: Հարցին Հասմիկ Մկրտչյանը պատասխանեց՝ «Այո՛« տեղյակ եմ« բայց նաև տեղյակ եմ« որ «Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ն ունի այդ թույլտվությունը»: Դատարանը լսեց նաև տուժողի իրավահաջորդներից Գուրգեն Թումանյանին« ով զոհված ուղևոր` Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի նախկին աշխատող Արամայիս Թումանյանի (Շիրազունի) որդին է: Վերջինս դատարանում պատմեց« թե ինչպես է իմացել դեպքի մասին« ինչպես հայտնաբերվել հոր դին« նաև հայտնեց« թե տեղեկություններ է ստացել« որ մարդատար մեքենան մեծ արագությամբ է ընթացել: Դատական այս նիստի ընթացքում մյուս տուժողներին« տուժողների իրավահաջորդներին ու վկաներին դատարանը չկարողացավ լսել. վերջիններս չէին ներկայացել դատական նիստին: Այն նախագահող դատավոր Աշոտ Մանուկյանը հայտնեց« որ դատական նիստը կշարունակվի հունիսի 5-ին« իսկ մինչ այդ դատարանը միջոցներ կձեռնարկի տուժողների և վկաների ներկայությունը դատական նիստերում ապահովելու համար:Նոյեմբերի 10-ին Հոռոմ գյուղի խաչմերուկում «Իմեքս գրուպ» ՍՊԸ-ի «ԿամԱԶ» ու «Տրանս ակնթարթ» ընկերությանը պատկանող "ԳԱԶել" մակնիշների մեքենաների վթարի հետևանքով մարդատար «ԳԱԶելն" այրվել էր, ինչի պատճառով ուղևորներից 7-ը մահացել էին տեղում« ևս 7-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն: «ԿամԱԶ»-ի վարորդ Մանվել Վարդանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը