Կարկուտը կրկին վնասել է Արարատի մարզի համայնքները

2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արարատի մարզում մայիսի 23-ի երեկոյան տեղացած կարկուտը վնաս է հասցրել մարզի Նարեկ, Քաղցրաշեն, Նորաշեն, Դվին, Նոր Կյանք, Լուսառատ համայնքների գյուղացիական տնտեսություններին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը նշեց, որ ամենից շատ տուժել են Նարեկ եւ Քաղցրաշեն համայնքների շուրջ 150 հա տարածքով խնձորի, ծիրանի, դեղձի, սալորի, կեռասի այգիները, ինչպես նաեւ խաղողի այգիների որոշ հատվածներ: Տերտերյանը հայտնեց, որ Նարեկ համայնքում զգալի է խաղողի կորուստը: Այն հարցին, թե ինչո՞ւ է տասնօրյա ժամկետում արդեն երկու անգամ մարզում տեղի ունենում կարկտահարություն, եւ արդյո՞ք հակակարկտային կայանները չեն նպաստում կարկտաբեր ամպերի ցրմանը, Տերտերյանը պատասխան եց. «Արարատի մարզում հակակարկտային կայանները տեղադրված են սահմանամերձ համայնքների երկայնքով, իսկ այն համայնքներում, որտեղ օրերս արձանագրվեց կարկտահարություն` չկան կայաններ, ինչն էլ հանգեցրեց նման կորստի»: Կարկտահարությունից անմիջապես հետո ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանի հետ այցելել է համայնքներ, ուսումնասիրել տարածքները: Այդ առիթով այսօր` մայիսի 25-ին մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կարկուտից տուժած համայնքներում ստեղծված իրավիճակը: Համայնքների ղեկավարներին հանձնարարվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնցում ընդգրկված կլինեն մասնագետներ եւ ավագանու անդամները: Հանձնարարված է, որպեսզի աշխատանքային խումբը գույքագրի վնասները` տուժած ընտանիքներին աջակցելու նպատակով: Խորհրդակցությունից անմիջապես հետո` Տերտերյանի գլխավորությամբ, վնասներն ուսումնասիրող մասնագետները մեկնել են հիշյալ համայքներ: Տերտերյանը հավելեց, որ նախատեսվում է հետագայում այդ համայնքների տարածքներում տեղադրել հակակարկտային կայանների երկրորդ պաշտպանական շերտը:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում