Մեծամորի նորաբաց պոլիկլինիկան հագեցած է լաբորատոր եզակի սարքավորումներով

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկա է գտնվել Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՀՀ ԱՆ «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ նախարարը շրջել է պոլիկլինիկայում, ծանոթացել կաբինետների, լաբորատորիայի հագեցվածությանը, զրուցել է բուժանձնակազմի հետ: Նախարարը հետաքրքրվել է բնակչության բժշկական սպասարկման, հիվանդների դիսպանսեր հսկողության, ինչպես նաև Իմունականխարգելման ազգային ծրագրի, նախազորակոչիկների պատվաստումների ընթացքով:

Հիմնանորոգված և վերազինված պոլիկլինիկայի 20 սենյակներում աշխատում են ԱԱՊ և նեղ մասնագետները, կանանց կոնսուլտացիան, լաբորատորիան և ուլտրաձայնային հետազոտության կաբինետը։

«ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ կառավարության քաղաքականությունն է զարկ տալ առաջնային բուժօգնությանը։ Մեծամորի պոլիկլինիկայի բացումը համահունչ է իրականացվող այդ ծրագրերին»,-լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ նորաբաց պոլիկլինիկան հագեցած է գերձայնային, լաբորատոր եզակի, այլ պոլիկլինիկաներում քիչ հանդիպող ժամանակակից սարքավորումներով:

Նախարարի գնահատմամբ՝ արդիականացումը հնարավորություն կտա պատշաճ մակարդակով իրականացնել շուրջ 20 հազար բնակչության բժշկական սպասարկումը, ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերը` մասնավորապես սոցիալական փաթեթի շահառուների համար իրականացվող կանխարգելիչ բժշկական զննությունները, ինչպես նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված սկրինինգային ծրագրերը:

Բուժաշխատողների հետ զրույցում նախարարն անդրադարձել է նաև հանրային առողջապահական այլ ծրագրերի:Արմեն Մուրադյանը խոսել է նաև ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին միտված «Ցորենի ալյուրի հարստացման» ծրագրին: «Ոչ վարակիչ հիվանդությունների կառավարումը շատ դժվար է, ուստի անհրաժեշտ է բազմակողմանի համագործակցություն թե՛ առողջապահության ոլորտի պատասխանատուների, թե՛ բուժաշխատողների, թե՛ լրատվական միջոցների միջև»,-ընդգծել է նախարարը:

ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի որոշման համաձայն, «Մեծամորի հիվանդանոց» և «Մեծամորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպվել են` ստեղծելով «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը: Պոլիկլինիկայի նեղ մասնագիտական ծառայություններն ինտեգրվել են Մեծամորի հիվանդանոցին, իրականացվել է ներքին օպտիմալացում։

Մեծամորի պոլիկլինիկայի չգործող մասնաշենքը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում, և որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը նման շենքային պայմաններում հնարավոր չէր իրականացնել: Որոշվել էր պոլիկլինիկական ծառայությունները տեղակայել բժշկական կենտրոնի հիվանդանոցի մասնաշենքի առաջին հարկի չօգտագործվող 460 քմ տարածքում` հնարավորություն ստեղծելով հիվանդներին մատուցել որակյալ և համալիր բժշկական ծառայություններ մեկ վայրում:

Ծրագիրն իրականացվել է «Առողջապահական համակարգի արդիականացում-II, լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի իրականացման ընթացքում 2013-2014թթ. առաջացած տնտեսված միջոցների հաշվին: Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2014թ. հուլիսին և ավարտվել 2015թ. հունվարին: Այնուհետև ՀՀ ԱՆ «Ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից պոլիկլինիկան հագեցվել է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և կահույքով:Ընդհանուր ներդրումը կազմել է շուրջ 83,4 մլն ՀՀ դրամ։

ՀՀ առողջապահության նախարարն այցելել է նաև Ակնալճի ամբուլատորիա, որը սպասարկում է համայնքի 2933 ազգաբնակչությանը:Դեռ 2006թ. ամբուլատորիան հագեցվել էր առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով, բժշկական պարագաներով և համակարգչային սարքավորումներով` ընդհանուր առմամբ շուրջ 12 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Ծրագրի շրջանակում ամբուլատորիայի մեկ բժիշկ և մեկ բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:

Ամբուլատորիան տեղակայված էր 1971թ. կառուցված մեկ հարկանի շենքում և զբաղեցնում էր մոտ 250 քմ տարածք (12 սենյակ): Նույն շենքում տեղակայված էր փոստը, իսկ շենքի մի հատվածը բնակեցված էր: Վերջին տարիների ընթացքում այն հիմնովին չէր վերանորոգվել: Ամբուլատորիայի ջրամատակարարման, կոյուղու և ջեռուցման համակարգերը չէին գործում, հատակը և տանիքը վնասված էին:

Տվյալ տարածքում վերանորոգման աշխատանքներ կատարելը աննպատակահարմար էր, ուստի որոշվել էր հատկացված տարածքում կառուցել ամբուլատորիայի նոր շենք: Ծրագիրն իրականացվել է «Առողջապահական համակարգի արդիականացում-II, լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի իրականացման ընթացքում, 2013-2014թթ. առաջացած տնտեսված միջոցների հաշվին:

Նոր շենքի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2014 թվականի ապրիլին և ավարտվել 2014 թվականի նոյեմբերին: Ընդհանուր ներդրումը՝ շուրջ 50,3 մլն ՀՀ դրամ։

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը