Մարտունիի 3 նրբանցքներում կկառուցվի խմելու ջրատարի նոր ցանց

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի խմելու ջրատարի հիմնանորոգման ընդհանուր ծրագրից, որը կատարվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրատվությամբ, դուրս է մնացել 3 նրբանցք, ուր 40 ընտանիքի համար հարկ կլինի կառուցել ջրատարի նոր ներքին ցանց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետի տեղակալ Արամ Կարապետյանը, թեեւ նածորդ երկու տարիների ընթացքում Մարտունի քաղաքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ պատվիրատվությամբ կառուցվել է 48 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանց, կատարվել 1500 տնային միացում, սակայն ինչ-ինչ պատճառներով Աբովյան փողոցի 2 եւ Կամոյի փողոցի 1 նրբանցքներում խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգում չի իրականացվել, եւ այս պահին մոտ 40 ընտանիք գրեթե ջրազրկված են:

Խնդրին լուծում տալու համար քաղաքապետարանը նախնական համաձայնություն է ձեռք բերել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ առ այն, որ շուտով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ միջոցներով վերոնշյալ նրբանցքներում սկսվելու են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները: Ջրագծի երկարությունը կկազմի 1 կիլոմետր:«Շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի մոտակա օրերի ընթացքում, առանց հապաղելու, քանի որ 40 ընտանիք անհամբեր սպասում է մշտական ջուր ունենալուն, մոտակա տեղերից ջուր կրելու բեռից վերջապես ազատվելուն»,- նշեց քաղաքապետի տեղակալը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում