Գեղարքունիքի բնակիչները Բալակլավայում գտել են Մեծ Հայրենականում զոհված հարազատների գերեզմանները

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ, ովքեր Ռուսաստանի Դաշնության իշխանությունների պաշտոնական հրավերով մասնակցել են այս տարվա Մայիսի 9-ին Բալակլավա եւ Սեւաստոպոլ քաղաքներում կազմակերպված Մեծ հաղթանակի տոնակատարություններին, վերջապես գտել են եղբայրական այն գերեզմանները, որտեղ ամփոփված են Մեծ հայրենականի մասնակից իրենց պապերի աճյունները:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմում զոհված Սուրեն Մանասյանի թոռ Արսեն Մանասյանը, ՌԴ Սեւաստոպոլ եւ Բալակլավա քաղաքներում Մեծ հաղթանակի միջոցառումներին մասնակցելու համար ռուսական կողմի հրավերով Հայաստանից մեկնել է 43 մարդ, որից 6-ը ներկայացրել են Գեղարքունիքի մարզը: Մեծ հայրենականի մարտերում զոհված հայերի հարազատների մեկնման, գիշերակացի եւ վերադարձի բոլոր ծախսերը հոգացել է ռուսական կողմը: Սակայն Մեծ հաղթանակի տոնակատարություններին մեկնելու եւ մասնակցելու ամենամեծ անակնկալն այն է եղել, որ Հայաստանից մեկնած քաղաքացիները վերջապես գտել ու առաջին անգամ իրենց աչքով տեսել են իրենց պապերի գերեզմանները, հուշաքարերին հուզմունքով կարդացել նրանց հավերժացած անունները: «Մենք անգամ չգիտեինք, թե որտեղ է ամփոփված իմ պապ Սուրենի աճյունը, թեեւ ծնողներս շատ էին հարցրել ու հետաքրքրվել: Ինձ ոչ միայն ցույց տվեցին այն եղբայրական գերեզմանը, որտեղ հուղարկավորված է նաեւ իմ իմ պապը, այլ նրա փաստաթղթերը, որոնցում գրված են անգամ նրա կնոջ` տատիս անունը: Մեզ Բալակլավայում ռուսները դիմավորեցին ամենայն հարգանքով ու մեծարանքով, տեղավորեցին բարձրակարգ հյուրանոցում, կազմակերպեցին էքսկուրսիաներ ու ճաշկերույթներ, մենք մասնակցեցինք Հաղթանակի շքեղ տոնակատարություններին: Մեզ տարան նաեւ մարտական գործողությունների վայր, որտեղ մղվել են Բալակլավայի արյունահեղ կռիվները: Մինչ օրս խնամքով պահպանվում է մարտադաշտը, մարտերին մասնակից ռազմական տեխնիկան»,- պատմեց Արսեն Մանասյանը: Արսենի համար այդ ուղեւորության ամենագլխավոր իրադարձությունը եղել է Բալակլավայի եղբայրական գերեզմանոից հող բերելը եւ հայրենի Արծվաքրում, իր տատի շիրիմի կողքին ամփոփելը: «Տատիս շիրմաքարի վրա տեղադրել էինք նաեւ պապիս նկարը, գրել անուն-ազգանունը, բայց առանց որեւէ ստույգ տեղեկության: Հիմա վերջապես ուրախ ենք, որ նրա թաղման ստույգ վայրից հող ենք բերել, մեր սիրտն էլ հանգստացավ, պապիս ու տատիս կարոտած հոգիներն էլ»,- նշեց Արսեն Մանասյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում