Շիրակի մարզպետը շնորհավորել է մարզի շրջանավարտներին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի շրջանավարտներին «Վերջին զանգ»-ի առթիվ շնորհավորելու նպատակով մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այցելեց Ձորակապ համայնքի, Մարալիկի թիվ 1 եւ թիվ 2 միջնակարգ դպրոցներ եւ Ախուրյանի «Նիկոլ Աղբալյանի անվան» վարժարան: Մարզպետը մասնակցեց այս դպրոցներում կազմակեպված «Վերջին դաս» միջոցառումներին: Շնորհավորելով, ինչպես այս, այնպես էլ մարզի մյուս դպրոցների շրջանավարտներին, մարզպետը կոչ արեց բարձր պահել ինչպես հարազատ կրթօջախի, այնպես էլ հայրենի երկրի պատիվը: «Տարին հատկանշական է եւ պարտավորեցնող, քանզի առավել կարեւորվում է ազգային արժանապատվության գիտակցումը: Լինելով գիտելիքահեն հասարակության զարգացման ու առաջընթացի մերօրյա մարտիկները՝ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին դուք թեւակոխում եք կյանքի նոր փուլ, նոր աշխարհ, որտեղ մեծ պատասխանատվություն եւ առաքելություն եք կրելու ձեր ուսերին: Բարձր պահեք ինչպես ձեր հարազատ կրթօջախի, այնպես էլ հայրենքի պատիվը»,- նշեց մարզպետը՝ շրջանավարտներին մաղթելով առողջություն, հաջողություն խելամիտ նախաձեռնություններում եւ իղձերի իրականացում: Շիրակի մարզն այս տարի ունի 2 հազար 282 շրջանավարտ, նրանցից 1012-ը՝ Գյումրիում: 2015 թվականին մարզում ավագ դպրոցն ավարտում է 1110 աշակերտ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը