Հանրակրթական դպրոցներում կայացան «Վերջին զանգը» եւ «Վերջին դասը» արարողությունները

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզի 126 հանրակրթական դպրոցների դահլիճների բեմերը տոնական տեսք էին ստացել, որտեղ անցկացվեցին «Վերջին դասի» եւ «Վերջին զանգի» արարողությունները: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` Գեղարքունիքի մարզն այս ուսումնական տարում կտա 2373 շրջանավարտ, որոնցից 1815-ը ներկայացնում են մարզային, իսկ 558-ը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայությամբ գործող կրթական հաստատությունները: Մարտունու տարածքը տվել է 826, Գավառի տարածքը` 353, Վարդենիսի տարածքը` 345, Սեւանի տարածքը` 182, Ճամբարակի տարածքը` 109 շրջանավարտ: Այսօր իրենց դպրոցներին հրաժեշտ տվեցին նաեւ մարզի հիմնական դպրոցների 83 ավարտական դասարանների 1017 աշակերտներ, որոնք նույնպես հանդիսավորությամբ նշեցին «Վերջին դասը» եւ «Վերջին զանգը»:

«Վերջին դասի» եւ «Վերջին զանգի» արարողություններին մասնակցելու եւ աշակերտներին, մանկավարժներին ու ծնողներին անձամբ շնորհավորելու համար Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շրջայց կատարեց Գավառի N 2 եւ 7 միջնակարգ, N 4 հիմնական եւ ավագ դպրոցներում: Մարզպետը բարի երթ ու կանաչ ճանապարհ մաղթեց շրջանավարտներին՝ հույս հայտնելով, որ դպրոցում ձեռք բերված գիտելիքների հիման վրա բուհերի ապագա ուսանողները ձեռք կբերեն մասնագիտական նոր, կայուն ու խորը գիտելիքներ. «Հայաստանը սպասում է իր ապագա մասնագետներին, ուսուցիչներին, կառուցողներին: Հզոր Հայաստան կերտելու համար այսօր հարկավոր են առավել կայուն գիտելիքներ, որոնք, համոզված եմ, դուք ձեռք կբերեք` գտնելով ձեր արժանի տեղը կյանքում»,-շրջանավարտներին դիմեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Գավառի N2 միջնակարգ դպրոցում մարզպետը, ի ուրախություն դպրոցի տնօրինության, մանկավարժների, աշակերտների եւ ծնողների, տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարությունն արդեն պատկառելի նվեր է մատուցել դպրոցին, որի նոր շենքը պետական միջոցներով շուտով կառուցվելու է հիմքից: «Հուսամ, որ այս շրջանավարտներից մի քանիսը կշարունակեն իրենց ուսումը մանկավարժական ոլորտում և ավարտելուց հետո կդասավանդեն այդ նորակառույց դպրոցում»- ասաց Ռաֆիկ Գրիգորյանը:

Մարզի բոլոր դպրոցներում «Վերջին զանգի» եւ «Վերջին դասի» արարողություններին մարզպետի կարգադրությամբ ամրացված են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները: Այդ արարողություններից դուրս, որոնք կայանում են միայն դպրոցական շենքերում, այլ կարգի հավաքներն ու միջոցառումները մայիսի 22-ի եւ 23-ի ընթացքում, Գեղարքունիքի մարզպետի եւ ԿԳ նախարարի կարգադրություններով արգելված են:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում