Գեղարքունիքի մարզում շարունակվում է ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցումը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : ՀՀ կառավարության որոշմամբ 2006 թվականից իրականացվում է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը, որը սահմանամերձ համայնքներում տրամադրվում է արտոնյալ կարգով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնից, նախկին ԽՍՀՄ խնայբանկում ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը տրվում է մինչեւ 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված քաղաքացիներին, ինչպես նաեւ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին եւ արցախյան պատերազմի մասնակիցներին: Համապատասխան տվյալներ ունեցող քաղաքացին անհրաժեշտ փաստաթղթերով ներկայանում է սոցիալական ծառայության տարածքային գործակալություն, տեղում կազմվում է դրմական ավանդի փոխհատուցման գործ եւ տրվում է տեղեկանք, որը ներկայացվում է «ՎՏԲ-Հայաստան» բանկ, որտեղ 90-օրյա ժամկետում հաշվարկվում է փոխհատուցվող գումարի չափը: Հաշվարկներն ուղարկվում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Նախարարության ուսումնասիրությունից հետո, ըստ համարների հերթականության, «ՎՏԲ-Հայաստան « բանկը քաղաքացուն տալիս է փոխհատուցումը:

Իսկ սահմանամերձ Ճամբարակ եւ Վահան համայնքներում դրամական ավանդի փոխհատուցում կատարելիս պարտադիր պայման չէ քաղաքացու ծննդյան տարեթիվը եւ պատերազմի մասնակից լինելը: Այս համայնքներում փոխհատուցումը տրվում է բոլոր ավանդատերերին: Գեղարքունիքի մարզի համայնքներում՝ տեսանելի վայրերում, փակցված է դրամական ավանդների դիմաց տրվող փոխհատուցման կարգի եւ պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում