Արարատի մարզի 112 դպրոցներում կանցկացվեն «Վերջին դասի» միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի բոլոր 112 միջնակարգ, հիմնական եւ ավագ դպրոցներում մայիսի 22-ին անց են կացվում «Վերջին դաս» ցերեկույթները: Որոշ դպրոցներում տեղի կունենան փոքրիկ հրաժեշտի արարողություններ` նվիրված ուսուցիչներին ու արդեն հարազատ դարձած կրթօջախներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանն ասաց, որ մարզպետարանի բոլոր աշխատակիցները, ովքեր դպրոցական խորհրդի անդամներ են, այսօր կլինեն իրենց դպրոցներում եւ կմասնակցեն կազմակերպված ցերեկույթներին: Աշակերտները կլինեն մարզի եկեղեցիներում` օրհնության կարգ սպանալու:

Մարզի բոլոր համայնքների դպրոցների շրջակայքում եւ բանուկ տարածքներում ժամը 08:00-ից ուժեղացված կարգով պարեկային ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները, որոնք վերոնշյալ տարածքներում կլինեն մինչ ուշ երեկո:

Մկրտչյանը նշեց նաեւ, որ վարչության կողմից բոլոր դպրոցներին նախօրոք ուղարկվել են շրջաբերականներ, որպեսզի բացառվեն դրամահավաքները, զերծ մնան ավելորդ ճոխություններից եւ սահմանափակվեն համեստ հանդիսություններով` «Վերջին դասի» սկզբունքով:

Արարատի մարզում դպրոցների թիվը 112 է, որոնցից 107-ը մարզպետարանի, իսկ հինգը` ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցներն են: Արարատի մարզի դպրոցներում այսօր իրենց «Վերջին դասի» արարողությունը կանցկացնեն 2243 շրջանավարտ, որոնցից 418-ը ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող մարզի 5 ավագ դպրոցների շրջանավարտներն են: 9-րդ դասարանը կավարտեն 1565 աշակերտ, որոնցից 342-ը` ավագ դպրոցի սաներ են:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում