ԱՄՆ դեսպանը ծաղկեպսակ դրեց Ավետիսյանների ընտանիքի շիրիմին

5 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ« 21 ՄԱՅԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչողական այցով մայիսի 21-ին Գյումրիում էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Նա Գյումրի կատարած այցի ընթացքում տեղի պաշտոնյաների ու տնտեսավարողների հետ քննության առավ քաղաքում տիրող տնտեսական ու գործարար պայմանները: Դեսպանը նաև ծանոթացավ ԱՄՆ կառավարության աջակցությամբ Գյումրում իրականացվող աշխատանքներին« մասնավորապես, այցելեց «Լենտեքս» ընկերություն« որտեղ աշխատանքի են ընդունվել հաշմանդամություն ունեցող 17 անձինք« և Գյումրու «Ամերիկյան անկյուն»« որը նշում է իր գործունեության տասնամյա հոբելյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լենտեքս» ձեռնարկությունում դեսպան Միլսը գովեստով արտահայտվեց տնօրեն Սևակ Գոմցյանի ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Լայֆ» (Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով) ծրագրի մասին՝ Գյումրիում տնտեսության զարգացման հարցում ունեցած ներդրման ու Գյումրու բոլոր բնակիչների կարողությունները՝ անկախ տարբերություններից ու սահմանափակումներից« ճանաչելու համար: «Լենտեքս» ձեռնարկությունում դեսպան Միլսը խոսեց ԱՄՆ ՄԶԳ-ի «Լայֆ» ծրագրի մասին« որով փորձ է արվում հավասար աշխատանքային հնարավորություններ ու զբաղվածության մատչելիություն ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար:

ԱՄՆ ՄԶԳ-ն« տեղական գործընկեր «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության հետ աշխատում է հասարակական կազմակերպությունների« տնտեսավարողների ու տեղական իշխանությունների հետ« որպեսզի Հայաստանում կայանա սոցիալական ձեռնարկությունների մոդելը: «Լայֆ» ծրագրի ջանքերի արդյունքում այսօր Հայաստանի 6 մարզերում գործում են 18 այդպիսի ձեռնարկություններ՝ կաշվե իրերի« տեքստիլի արտադրության« լուսանկարների ու եռաչափ տպագրության« ջեռուցման արևային համակարգերի տեղադրման ոլորտներում« որոնք զբաղվածություն են ապահովել հաշմանդամություն ունեցող ավելի քան 200 անձանց համար:

Դեսպանն այցի շրջանակում նաև հանդիպեց քաղաքապետ Սամվել Բալասանյանի« մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ: Դեսպանության անձնակազմի անունից դեսպանը ծաղկեպսակ դրեց Ավետիսյանների ընտանիքի շիրիմին:

Շիրակի մարզպետերանում Ֆելքիս Ցոլակյանը ներկայացրեց մարզն ու մարզի առջև ծառացած հիմնախնդիրները: Մարզպետը, խոսելով Շիրակի մասին նշեց« որ այն մինչ 1988-ի երկրաշարժն այն եղել է արդյունաբերական կենտրոն« այժմ« սակայն« այս ոլորտում անելիքները շատ-շատ են: «Ես պետք է ասեմ« որ Շիրակը 88-ի աղետից շատ է տուժել« անցած տարիներին մարզում լայնամասշտաբ վերականգնողական աշխատանքներ են իրականացվել« սակայն դա չի նշանակում« որ խնդիրներ այլևս չկան: Այժմ Շիրակի մարզն ավելի շատ գյուղատնտեսության առումով է աչքի ընկնում« այստեղ հիմնականում հացահատիկային մշակաբույսեր են արտադրվում»«- ներկայացրեց Ֆելիքս Ցոլակայնը: Ռիչարդ Միլսին հետաքրքրեցին գյուղատնտեսության բնագավառում արտահանումների հետ կապված հարցրերը: Մարզպետն ընդգծեց« որ մարզից Վրաստան արտահանվում է հիմնականում կարտոֆիլ: Ռիչարդ Միլսը մարզպետին նախ շնորհակալություն հայտնեց ընդգրկուն ու համակողմանի տեղեկատվության համար« այնուհետ նշեց« որ ինքն ուրախ է« որ բոլորովին վերջերս Հայաստանն ու ԱՄՆ-ն առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել« որի շրջանակներում երկու երկրների կառավարությունների ուշադրության կենտրոնում են լինելու առևտրաշրջանառության հետ կապված խնդիրներն ու բարդրությունները: «Համաձայնագրի ստորագրումը լուրջ նշանակություն ունի առևտրի ու ներդրումների համար« երկու երկրների կառավարությունները փորձելու են առևտրաշրջանառության հետ կապված հարցերն ու խնդիրները լուծել»«- շեշտեց դեսպան Միլսը:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան նաև տուրիզմի զարգացման հեռանկարներին: Ավարտին կողմերը փոխանակվեցին հուշանվերներով և հույս հայտնեցին« որ հանդիպումներն ու երկխոսությունները հաճախակի կլինեն« ինչը կնպաստի փոխգործակցության ամրապնդմանը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեսպանին ներկայացրեց Գյումրին ու քաղաքի երբեմնի արդյունաբերական ներուժը՝ հույս հայտնելով , որ նորանշանակ դեսպանը կշարունակի նախկին դեսպանի բարի ավանդույթը և հաճախ կայցելի Գյումրի

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա