Արարատի մարզում դպրոցը կավարտեն 2243 շրջանավարտներ

2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի 112 դպրոցներում վաղը` մայիսի 22-ին տեղի կունենան «Վերջին դասի» միջոցառումներ: «Արդեն հրահանգված է բոլոր դպրոցների տնօրեններին, որպեսզի զերծ մնան ավելորդ ճոխություններից եւ սահմանափակվեն համեստ հանդիսություններով` «Վերջին դասի» սկզբունքով»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը:

Մայիսի 22-ից հետո դպրոցներում կմեկնարկեն ամառային արձակուրդները: Այս օրերին դպրոցներում նախապատրաստական աշխատանքներ են տարվում` ավարտական քննություններն ըստ պատշաճի կազմակերպելու համար: Քննությունները կանցկացվեն հունիսին: Իսկ միասնական քննությունները տեղի կունենան Արտաշատի թիվ 1 եւ թիվ 4 դպրոցներում:

Արարատի մարզի դպրոցներում այս տարի շրջանավարտների թիվը 2243 է, որից 418-ը ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող մարզի 5 ավագ դպրոցների շրջանավարտներն են: 9-րդ դասարաններն ավարտողների թիվը 1269 է: Այս տարի առաջին դասարանն են ավարտում 3618 աշակերտներ:

Արարատի մարզում դպրոցների թիվը 112 է, որոնցից 107-ը մարզպետարանի, իսկ հինգը` ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցներն են: Մարզի դպրոցներում սովորում է 30 հազար 577 աշակերտ՝ 1555 դասարաններում: Մարզային ենթակայության 107 դպրոցում աշխատում է 4418 մարդ, որից 2623-ը ուսուցիչներ են, 275-ը աշխատում են մանկավարժական հաստիքներով, իսկ 1520-ը վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատողներ են:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը