Գյումրին ունի Համահայկական վեցերորդ խաղերի անցկացման պայմաններ

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական ամառային 6-րդ խաղերն այս տարի առաջին անգամ, Երևանից բացի, կանցկացվեն նաև ՀՀ այլ քաղաքներում: Շիրակի մարզպետարանում մայիսի 21-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխարությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ Շիրակի և Արագածոտնի մարզպետների և մարզերի քաղաքապետերի հետ քննարկվել են խաղերի կազմակերպման և անցկացման հետ կապված խնդիրները:

Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ Համահայկական վեցերորդ խաղերի ջահի վառման պաշտոնական արարողությունը լինելու է հատուկ տոնակատարություն: Ջահը կանցնի հայաշատ մի շարք քաղաքներով և կրելու է խորհրդանշական բնույթ:

Մինչ խորհրդակցության մեկնարկը, Իշխան Զաքարյանը լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց. «Համահայկական 6-րդ ամառային խաղերը աննախադեպ կլինեն ոչ միայն մասնակիցների քանակով« այլ նաև քաղաքների աշխարհագրությամբ: Այս խաղերը կանցկացվեն ՀՀ մայրաքաղաք Երևանում« ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում: Այս խորհրդակցության նպատակն է քննարկել կազմակերպչական հարցեր՝ առավել ևս, որ առաջին անգամ խաղերի պատմության մեջ ընդգրկվել են նաև ֆուտզալը և ֆուտբոլ, որոնց մրցումները կանցկացվեն նաև Գյումրիում», - հայտնեց ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը՝ կարևորելով Համահայկական խաղերը Երևանից բացի այլ քաղաքներում անցկացնելու քաղաքականությունը:

Ի դեպ, աշխատանքային հանդիպման նպատակն էր պարզել մարզական այն կառույցների հնարավորությունները, որտեղ անցկացվելու են խաղերը, այլ նաև հյուրանոցային հնարավորությունները և այլ խնդիրներ:

Անդրադառնալով Գյումրիի պայմաններին՝ ՀԽՀԿ նախագահը փաստեց, որ Գյումրիում այդ հնարավորությունները կան: «Եթե կան խնդիրներ, դեռևս ունենք ժամանակ, և կարող ենք այդ խնդիրները լուծել»,- նշեց Իշխան Զաքարյանը:

Խոսելով ընդհանրապես Համահայկան ամառային վեցերորդ խաղերի մասին՝ ՀԽՀԿ նախագահը նշեց, որ այս տարի ավելացել է մասնակիցների թիվը: «Եթե նախորդ խաղերին մենք ունեինք մոտ 3280 մասնակից՝ տարբեր պետությունների 123 քաղաքներից, ապա այսօրվա դրությամբ՝ արդեն ունենք 4500 մասնակցի հայտ: Կարծում եմ՝ 180 քաղաք այս տարի կմասնակցի խաղերին»,- ավելացրեց Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Համահայկական ամառային 6-րդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում