Գյումրու ԲԿ-ն ճանաչվել է տարվա մարզային լավագույն բժշկական կենտրոն

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զանգվածային լրատվության միջոցների հետ թափանցիկ աշխատելը հրանավորություն ընձեռեց Գյումրու բժշկական կենտրոնին ճանաչվել «Տարվա լավագույն մարզային բազմապրոֆիլ եւ ժամանակակից բժշկական կենտրոն»: Այս մասին մայիսի 20-ին կենտրոնում հրավրված ասուլիսի ժամանակ նշեց կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը: Կենտրոնը լավագույն մարզային հիվանդանոցի կոչմանը արժանացել է մայիսի 13-ին՝ «Համազգային Վստահություն» խորհրդի« «Սոցիոմետ» անկախ սոցիալական կենտրոնի« «Էություն» իրավաբանական եւ հոգեբանական աջակցության կենտրոնի« Փորձագիտական գնահատման եւ ԶԼՄ-ների կենտրոնի հետազոտությունների արդյունքում` «Հուսո աստղ» 2015 թ. մրցանակաբաշխության շրջանակներում: Գյումրու բժշկական տնօրեն Արմեն Իսահակյանը« նախ շնորհակալություն հայտնեց լրոգրողներին` անաչառ աշխատանքի համար եւ հավելեց« որ այս մրցանակը պարտավորեցնող է: «Այս մրցանակը պարտավորեցնող է« բայց մեր ձեռքբերումների գագաթնակետը չէ: Ես եւ բժշկական կենտրոնի աշխատակազմը` շնորհակալություն հայտնելով մեր մարզի ազգաբնակչությանն եւ ԶԼՄ ներկայացուցիչներին« որոնք դրական գնահատական են տվել մեր աշխատանքին« շարունակելու ենք մեր աշխատանքը` ձգտելով ավելիին»,- նշեց Գյումրու ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը: Բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն առաջընթացի լավագույն օրինակ է համարում կենտրոնում տեղադրված ամենավերջին սերնդի մի շարք սարքավորումները, օրինակ, անգիոգրաֆը: «Վերջինիս առկայությունը հնարավորություն է տալիս առաջին անգամ մայրաքաղաքից դուրս իրականացնել ինչպես ախտորոշիչ« այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ« և տարածաշրջանի ազգաբնակչությունն անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունի սրտաբանական բարձրակարգ ծառայություն ստանալ տեղում»«- ավելացրեց Արմեն Խաչատրյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում