Քաղաքականություն

ՀՀ վարչապետը չի միջամտի Արտաշատի քաղաքապետի ընտրություններին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը չի միջամտի Արտաշատի քաղաքապետի ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է, որ չի միջամտելու Արտաշատում քաղաքապետի ընտրություններին, որին մասնակցելու համար առաջադրվել է իր որդին՝ Արգամ Աբրահամյանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վարչապետը նշեց, որ որդին դիմել է իրեն և խորհուրդ է հարցրել՝ Արտաշատում քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար:

«Ինքը Արտաշատի դպրոցում է սովորել, ունի ընկերներ: Ինքն ինձ ուղղակի ասաց՝ նման առաջարկ է ստացել, և ասել «Ո՞րն է Ձեր խորհուրդը՝ որպես հայրիկ և որպես վարչապետ։ Ես ասել եմ, որ ծանր, պատասխանատու աշխատանք է, նաև, իհարկե, ծանր ու պատվաբեր աշխատանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետը:

Նա նշեց, որ որդուն խորհուրդ է տվել ինքնուրույն որոշում կայացնել: Հովիկ Աբրահամյանը նաև հավելեց, թե որդուն ասել է, որ չի միջամտելու ընտրությունների ընթացքին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում