Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերում շվեյցարական կազմակերպությունը խթանում է այգեգործությունը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերում արդեն չորրորդ տարին է, ինչ իրականացվում է այգեգործության զարգացման ծրագիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Շեն» բարեգործական հիմնադրամի Գեղարքունիքի մարզի պատասխանատու Լյուբա Մանուկյանը, ծրագրի արդյունքում Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի ֆերմերները Եղեգնաձորի տնկարանից մատչելի գներով ձեռք են բերում պտղատու տնկիներ եւ վաճառում մարզի այգեգործներին՝ միաժամանակ խորհրդատվություն տրամադրելով գնորդներին՝ ծառերի տնկման եւ խնամքի վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում է «Էյփեռ» շվեցարական կազմակերպության ֆինանսավորմամբ: Ծրագիրը նպատակ ունի երկու մարզերում խթանել այգեգործության զարգացումը՝ նորագույն տեխնոլոգիաների ուսուցման, շուկայի հասանելիության ապահովման եւ արտադրված կենսունակ տնկիների միջոցով: Ծրագրի շրջանակում Վայոց ձորում ստեղծվել է ֆերմերների խումբ, որի անդամները, ստանալով նյութական աջակցություն եւ խորհրդատվություն, հիմնել են տնկարան: Այստեղ արտադրվում են ընդավորների ու կորիզավորների բարձրորակ տնկիներ, որոնց բերքատվությունը երաշխավորված է: Տնկարանին կից հիմնվել է նաեւ փորձացուցադրական այգի: Այժմ ծրագրի շահառուներն են Վայոց ձորի 10 համայնքների եւ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի 8 համայնքերի ֆերմերները: Վայոց ձորի փորձացուցադրական այգում վարդենիսցի ֆերմերներին տեղի ֆերմերները տալիս են անվճար խորհրդատվություն. օրինակ՝ ինչպես հիմնել այգի, ինչպես էտել ծառերը, երբ իրականացնել տնկիների բուժման աշխատանքները: Վարդենիսցի ֆերմերները Վայոց ձորի տնկարանից ձեռք են բերում նաեւ տնկիներ՝ շուկայականից ցածր գներով, որոնք իրենց համայնքներում խրամատավորելուց հետո վաճառում են բնակչությանը: Մասնագետների հավաստմամբ՝ փորձանմուշները ցույց են տվել, որ 2 մարզերի աշխարհագրական դիրքը եւ եղանակային պայմանները նպաստում են տնկիների նորմալ աճին եւ դրանց բարձր կպչողականության ապահովմանը: Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերում ծրագիրն իրականացվելու է մինչեւ 2017 թվականը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում