Հայոց ցեղասպանության տարելիցը եւ Մայիսյան հաղթանակների տոնը նշվեցին Վահան գյուղի Պանթեոնում

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի դպրոցի աշակերտները հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ռիտա Աբրահամյանի ղեկավարությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառումն անցկացրին գյուղի ինքնապաշտպանության մարտերում զոհված հերոսների գերեզմանոց-հուշահամալիրի եւ Հայրենական մեծ պատերազմում ընկած անհայտ զինվորի հուշարձանի բարձունքում: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ միջոցառմանը ներկա էին մեծ թվով համագյուղացիներ, Վահանում տեղակայված ՀՀ ԶՈՒ զորամասի ժամկետային զինծառայողներ, պետական ու հանրային ծառայողներ, շրջակա համայնքներից հրավիրված հյուրեր:

Միջոցառման ընթացքում էպիզոդիկ ներկայացումներով, հայրենասիրական երգով ու ազգագրական պարերով ներկայացվեցին հազարամյա երթի ընթացքում հայ ժողովրդի ցուցաբերած տոկունությունը, հերոսականությունը, մաքառումները, կրած տառապանքները եւ հաղթանակները: Հիշատակվեցին պատմության բոլոր նշանակալից եւ ճակատագրական դրվագները՝ սկսած Հայկ Նահապետից, անցնելով հայոց գրերի գյուտով, օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության մղձավանջով, հասնելով մինչեւ Սարդարապատի հերոսամարտ, Հայաստանի Հանրապետության հռչակում, Արցախյան հերոսամարտ, Շուշիի ազատագրում: Ներկայացվեց նաեւ, թե ինչ ներդրում են ունեցել հայ ժողովուրդը ե, մասնավորապես, Վահան գյուղը երկրորդ աշխարահամարտում:

Միջոցառման ժամանակ հնչող հիմնական ուղերձներն էին՝ հայ ժողովրդի ազգային ինքնության առհավատչյան հանդիսացող հայոց լեզվի, Հայոց առաքելական եկեղեցու, բոլոր ժամանակների ազգային հպարտության աղբյուր հանդիսացող Հայոց բանակի եւ ինքնատիպ ազգային մշակույթի արժեքներն ու նշանակությունը գիտակցելն ու գնահատելը:

Համայնքի ղեկավար Գուրգեն Բալյանը շնորհակալություն հայտնեց ուսուցչուհուն, աշակերտներին, դպրոցի տնօրինությանը՝ նման տպավորիչ եւ ուսանելի միջոցառում կազմակերպելու համար: «Այն պաթոսը, ոգեւորությունը, որով երեխաները կատարում էին իրենց դերերը, երգում ու պարում էին, վերահաստատում է մեր համոզմունքն առ այն, որ այս հուշահամալիր-գերեզմանոցում ամփոփված մեր հերոսների վառած կրակը շարունակում է նույն ուժգնությամբ վառվել ներկայիս սերնդի մեջ, եւ որ մենք իսկապես կարող ենք վստահ լինել լավ, լուսավոր ապագա ունենալու հարցում»-նշեց համայնքի ղեկավարը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում