Գավառի երկրագիտական թանգարանում ներկայացվեց 5 նոր ցուցադրություն

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գավառ քաղաքի երկրագիտական թանգարանում «Թանգարանների միջազգային օրվա» շրջանակում ներկայացվեց 5 նոր ցուցադրություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը, «Հիշողության վկաներ» խորագրով ցուցադրությունը նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարելիցին եւ Նոր Բայազետ քաղաքի հիմնադրման պատմությանը:

Առաջին լուսանկարչական ցուցադրությունը նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներ, անվանի կինոռեժիսորներ հայր եւ որդի Գուրգեն եւ Մարատ Մարինոսյաններին, երկրորդ ցուցադրությունը՝ Հայրենական Մեծ պատերազմի ռազմադաշտերում զոհված եղբայրներ Հայկ, Գերասիմ եւ Սերյոժա Դեղոյաններին, երրորդ ցուցադրությունը՝ Մեծ հայրենականի մասնակից եղբայրներ Սմբատ եւ Ավետիք Մինասյաններին: Չորրորդ ցուցադրությունը, որն անցկացվեց բացօթյա, նվիրվեց 19-20 –րդ դարերի ընթացքում Նոր Բայազետ քաղաքում օգտագործված փայտե, պղնձե եւ կավե կենցաղային իրերի ներկայացմանը: Հինգերորդ ցուցադրությունը նվիրվեց Նոր Բայազետ քաղաքի հիմնադրման պատմությանը:

Ցուցադրություներին ներկա էին Գուրգեն եւ Մարատ Մարինոսյանների, Հայկ, Գերասիմ, Սերյոժա Դեղոյանների, Սմբատ եւ Ավետիք Մինասյանների ժառանգները եւ ազգակիցները: «Թանգարանների միջազգային օրը» Գավառի երկրագիտական թանգարանն ունեցավ ավելի քան 350 այցելու, «Թանգարանային գիշեր» միջոցառմանը՝ ավելի քան 470 այցելու: Բոլոր ցուցադրությունները եւ Նոր Բայազետի հիմնադրման պատմությանը վերաբերող արխիվային բացառիկ նյութերը ներկայացրեց Գավառի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը:

Ցուցադրությունների ավարտին Գավառ քաղաքի եւ Կարմիրգյուղի երաժշտական եւ արվեստի դպրոցների սաների ուժերով կազմակերպվեց գրական-երաժշտական ցերեկույթ:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում