Ասլամազյան քույրերի պատկերասրահում կազմակերպվել էր Գյումրու միջազգային բիենալեի արխիվային նմուշների ցուցադրություն

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի» պատկերասրահը մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվա առթիվ, կազմակերպել էր Գյումրու միջազգային բիենալեի արխիվային նմուշների ցուցադրություն: Հայաստանում դեռևս եզակի ժամանակակից արվեստի բիենալեն առաջին անգամ անցկացվել է դեռ 1996 թվականին՝ Գյումրիում /Արշավախումբ-101/, բայց 1998 թվականին այն անցկացվեց պաշտոնապես, որպես միջազգային բիենալե: Այսօր էլ՝ տարիներ անց, Գյումրիում անցկացվող ժամանակակից արվեստի բիենալեն միջազգային է, սակայն ի տարբերություն առաջին տարիներին անցկացվող ցուցադրությունների, վերջին տարիներին մշակութային այս իրադարձությանն ավելի շատ ներգրավված էին տեղի արվեստագետները, ինչը խոսում է բիենալեի արդյունավետության մասին:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ցուցադրության համադրող Գոհար Սմոյանը: «Գյումրու բիենալեն մեծ ձեռքբերում է ինչպես Գյումրու, այնպես էլ ողջ Հայաստանի համար՝ ոչ միայն այն առումով, որ դրա մասին խոսեցին աշխարհի լավագույն ժամանակակից արվեստագետները, այլ այն առումով, որ տեղի արվեստագետներից շատերն սկսեցին ավելի «ազատ» մտածել: 16 տարի շարունակ Գյումրիում իրականացվող բիենալեն տարածում էր ժամանակակից արվեստը: Այս ընթացքում միայն մեկ անգամ՝ 2014 թվականին, ինչ-ինչ պատճառներով այն չի անցկացվել: Ամեն դեպքում, այս ցուցադրությունը ուղերձ է հասկանալու համար, թե ինչ ունեք, կամ պետք է մեզ այն, թե չէ: Երբ խոսքը ընդհանարպես արվեստի մասին է, դա այլ է, ժամանակակից արվեստը՝ այլ: Այն հաճախ նաև արվեստագետների կողմից դժվար է ընդունվում և ընկալվում: Դա է պատճառը, որ բիենալեն կարողացավ կատարել իր դերը, արդյունքում՝ 2012 թվականին բիենալեին մասնակցում էր գյումրեցի երիտասարդ արվեստագետների առաջին սերունը»,- նշեց Գոհար Սմոյանը:

Ի դեպ, այս ընթացքում Գյումրու ժամանակակից արվեստի բիենալեին մասնակցել են աշխարհահռչակ արվեստագետներ Սարկիս Զաբունյանը, Մարկոս Գրիգորյանը, Գեորգի Վիտիչևսկին, Դավիթ Կատեյանը և այլ հայտնի արվեստագենտներ:

Նույն օրն ավելի ուշ պատկերասրահի բակում կոմիտասյան «Մանրանվագներ»-ը ներկայացվեցին Գյումրու լարային քառյակի կողմից:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը