Սեւանում նշում են «Թանգարանների միջազգային օրը»

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սեւանի բնագիտական թանգարանը «Թանգարանների միջազգային օրվան» առթիվ մի շարք հետաքրքիր միջոցառումներ է կազմակերպում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, Եվրոպայի խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող թանգարանային տոնը այս տարի Հայաստանում ընթանում է «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրի ներքո եւ նվիրվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ բնագիտական թանգարանը, համագործակցելով Սեւանի քաղաքապետարանի հետ, օրվա առթիվ պատրաստել է մշակութային եւ տեղեկատվական հագեցած ծրագիր, ճանաչողական ցուցադրություններ, որոնք ուղեկցվում են տարբեր տարիքի այցելուների խմբերով: Թանգարանի պատասխանատու Էմմա Քոչարյանը նշեց, որ բնագիտական թանգարանը ողջ տարվա ընթացքում իր հյուրընկալ դռներն է բացել տարբեր տարիքի ու նախասիրությունների տեր մարդկանց առաջ, քիչ չեն նաեւ արտերկրից ժամանած հյուրերն ու զբոսաշրջիկները: «Արդեն մի քանի տարի մեր թանգարանը միանում է այս ինքնատիպ եւ շատ կարեւոր նախաձեռնությանը, որն ունի ճանաչողական մեծ նշանակություն «,-նշեց Էմմա Քոչարյանը:

«Թանգարանների միջազգային օրվա» միջոցառումների մեկնարկը տրվեց երաժշտական դպրոցի սաների ելույթով: Նրանք իրենց կատարումները նվիրեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Սեւան» ժողովրդական պարերի համույթի սաների ելույթն էլ լրացրեց օրվա խորհուրդը: Այցելուների կենտրոնի նախասրահի մի անկյունը փաստավավերագրական նյութերի , լուսանկարների միջոցով «պատմում է» Հայոց մեծ եղեռնից հրաշքով փրկված եւ Սեւանում ապաստան գտած Բենիամին Սարգսյանի (Խաչերյանի) մասին:

Օրվա համար պատրաստվել է նաեւ նաև ֆիլմի դիտում : «Սեւան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից նկարահանված «Վերապրածների սերունդները» ֆիլմը պատմում է այն սեւանցիների մասին, որոնց ծնողներն ապրել են Մեծ եղեռնի սարսափները: Օրվա ընթացքում նախատեսված է նաեւ թանգարանի ցուցանմուշ-թռչունների բացօթյա ցուցադրություն, «Բիբլիական աղետ» ֆիլմի դիտում:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում