Հաղթանակի 70-ամյակի առթիվ գյումրեցի վետերանները ստացան դրամական աջակցություն

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Հայրենականում հաղթանակի 70-ամյակի առթիվ գյումրեցի վետերանները ստացան դրամական աջակցություն: Նախաձեռնությունը Մոսկվայի իշխանություններին է: Ծրագիրը Հայստանում իրականացվում է Երևանի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց կենտրոնի ծրագրերի պատասխանատու Էլինա Ղազարյանը, նախաձեռնությունից օգտվել են ինչպես Երևանի, այնպես էլ Գյումրիի և Վանաձորի վետերանները. նրանցից յուրաքանչյուրն ստացել է 21 հազար դրամ: «Մենք Գյումրիում ենք նախ մեր հարգանքը և շնորհակալությունը վետերաններին հայտնելու, ինչպես նաև Մոսկվայի ղեկավարության կողմից այս առաքելությունն իրականացնելու համար: Մեծ հայրենականի վետերանները միշտ գտնվում են Մոսկվայի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Ճիշտ է, քանի, որ «Մոսկվայի տուն»-ը գտնվում է Երևանում, միշտ աջակցություն իրականացվել է մայրաքաղաքում, բայց, այս անգամ, հնարավորության սահմաններում, Հաղթանակի 70-ամյակի առթիվ դրամական աջակցություն տրամադրվում է նաև Գյումրիի և Վանաձորի վետերաններին: Ընդհանուր առմամբ, Մոսկվայի իշխանությունները և Մոսկվայի արտաքին և տնտեսական կապերի բաժիններն այս ծրագրի համար հատկացրել են 10 մլն դրամ»,- նշեց Էլինա Ղազարյանը :Գյումրիում աջակցությունից օգտվում է 54, իսկ Վանաձորում 49 վետերան: Գումարները Վանաձորում և Գյումրիում հատկացվում են տեղի վետարանների կենտրոնների տրամադրած ցուցակներով:»Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնը Երևանում բացվել է 2007թ.-ին: Կենտրոնն բազմապրոֆիլ համալիր է« որի նպատակն է Հայաստանում պատշաճ կերպով ներկայացնել ռուսաստանյան` մասնավորապես մոսկովյան մշակութային կյանքը« ստեղծել մշակութային և գործնական կամուրջ երկու մայրաքաղաքների միջև` միաժամանակ նպատակ ունենալով վերականգնել« պահպանել և մասսայականացնել ռուսաց լեզվի` Հայաստանում ունեցած հին ավանդույթները:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում