Դեպի Մարմաշենի վանք ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 40 երիտասարդ

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Սբ. Աստվածածին «Յոթ վերք» եւ Սբ. Հակոբ Մծբնեցի եկեղեցիների երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ մայիսի 17-ին` Մարմաշենի վանքի ուխտի տոնի առթիվ, կազմակերպվել էր ոտքով ուխտագնացություն, որին մասնակցելու ցանկություն էր հայտնել ավելի քան 40 ուխտավոր: Չնայած անձրևին, առավոտ վաղ երիտասարդները Գյումրու «Յոթ վերք» եկեղեցում իրենց աղոթքն առ Աստված հղելուց հետո, շարժվեցի դեպի Մարմաշեն:

2012 թվականից ի վեր, Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ ամեն տարվա Հինանց շրջանի 7-րդ կիրակին՝ Երկրորդ Ծաղկազարդի կիրակին, հաստատվել է որպես Մարմաշեն վանքի ուխտի օր: Այդ օրը մատուցվում է վանքի ուխտի սուրբ պատարագ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի Սբ. Աստվածածին վանքում մատուցվեց Սբ. Պատարագ՝ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Պետրոսյանի ձեռամբ: Պատարագին մասնակցում էին բոլոր ուխտավորները: Պատարագից հետո բակում իրենց ելույթներով տոնական օրը զարդարեցին Շիրակի թեմի, Վահրամաբերդ գյուղի և Ընտանիք կենտրոնի պարային խմբակների սաները:

Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավերվել է։ 1225թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և, հավանաբար, վերջինիս հետ միաժամանակ է կառուցվել և իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը: Երրորդ եկեղեցին (XI դ) Կաթողիկեից հարավ է։ Այն չորս անկյուններում ավանդատներով կենտրոնագմբեթ կառույց է։ Կաթողիկեին արևմուտքից կից է XIIIդ. այդ շինություններին բնորոշ չորս սյուներով, կենտրոնակազմ հորինվածքով գավիթը։ Այն ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի շիրիմի այժմյան տապանաքարը ստեղծվել է XIX դ.-ում։ Գավթից հարավ-արևմուտք 1954-56թթ պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով: Պահպանվել են նրա բարձր միաստիճան գետնախարիսխը և պատերի ստորին երկու շարքերը։ Համալիրի արևելքում և հարավում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։ Փոքր Մարմաշենը կամ Վերին վանքը Մեծից հյուսիս է` բլրակի վրա։

Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է:

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը