«Եվրոպայի օրվա» շրջանակներում Գյումրին հերթական անգամ հյուրընկալեց ԵՄ պատվիրակությանը

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրոպայի օր» ծրագրի շրջանակներում Գյումրին մայիսի 17-ին հյուրընկալեց ԵՄ պատվիրակությանը՝ Տրայան Հրիստեայի գլխավորությամբ: Գյումրի էին ժամանել նաև ԵՄ անդամ պետությունների դեսպաններ: Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են մայիսի 16-ին Վանաձորում, շարունակվում են Գյումրիում, իսկ Երևանում միջոցառումները կանցկացվեն մայիսի 18-24-ը:

Գյումրիում ծրագրի շրջանակներում անցկացվելու են բազմանույթ միջոցառումներ՝ վարպետության դաս, ֆոտոցուցահանդես՝ «Եվրամիություն-Հայաստան. գործընկերությունից մինչև բարեկամություն», «Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակներում տեղի կունենա «100 դիմանկար» ցուցահանդեսը, ևս մեկ այլ՝ տեղեկատվական ցուցահանդես ու նաև բացօթյա համերգ:

Մինչ միջոցառումների մեկնարակը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ընդունեց ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններին` պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` քաղաքապետը բարձր գնահատեց Հայաստանում ԵՄ-ի կողմից իրականացված ծրագրերը` պատրաստակամություն հայտնելով իր հերթին աջակցել Գյումրիում համատեղ ծրագրերի մշակմանը: Համագործակցության հնարավոր ուղղություններից կողմերն առանձնացրեցին էներգախնայողության, ճանապարհաշինության, փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության, կրթական և այլ ծրագրերը: Հյուրերը քաղաքապետին շնորհակալություն հայտնեցին «Եվրոպայի օր» ծրագրի անցկացմանը ցուցաբերած աջակցության համար` միաժամանակ կարևորելով Գյումրիի միացումը ԵՄ կողմից մեկնարկած «Քաղաքապետերի դաշնագրին»: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Տրայան Հրիստեան նշեց, որ Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների առիթ է, որը նպաստում է եվրոպայի հասանելիությանը, ինչպես իր, այնպես էլ հարևան պետությունների քաղաքացիների համար, հնարավորություն է տալիս գնահատել և պարզել եվրոպական արժեքները:

Հայաստանում «Եվրոպայի օրվա» ամենամյա տոնակատարությունները ներառում են տեղեկատվական միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվում են ԵՄ-Հայաստան սերտ համագործակցությունն ու գործընկերությունը և եվրոպական մշակույթի բազմազանությունը: Տեղեկատվական ցուցահանդեսին ներկայացված էին Գյումրիում ու հարակից համայքներում ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերը: Ավելի ուշ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան և Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեպանները կմասնակցեն «100 դիմանկար» ցուցահանդեսի բացման արարողությանը, իսկ երեկոյան Գյումրիի Կենտրոնական հրապարակում տեղի կունենա Եվրոպայի օրվան նվիրված բացօթյա համերգ` Նարինե Դովլաթյանի, Մաշա Մնջոյանի և Հայկ Պետրոսյանի մասնակցությամբ:

1950թ. մայիսի 9-ին Ռոբերտ Շումանը ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը, որն անհրաժեշտ էր խաղաղ փոխհարաբերությունների և զարգացման համար: Այսօր մայիսի 9-ը վերածվել է Եվրոպայի խորհրդանիշի (Եվրոպայի օր), որը դրոշի, օրհներգի, նշանաբանի և միասնական արժույթի (եվրո) հետ միասին արտահայտում է Եվրոպական միության քաղաքական ինքնությունը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում